VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Դարֆուրյան օրագրեր. Նամակ տնից

Սուդան / Չադ / ԱՄՆ
2005, 57min.

Սց./ռեժ./օպեր.` Այշա Բայն, Ադամ Շապիրո, Ջեն Մարլոու:

Ուշադրության կենտրոնում երեխաներն են« որոնք միշտ ամենախոցելին են ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում: Ֆիլմը հնարավորություն է ընձեռում դարֆուրցիներին` ցույց տալու աշխարհին« թե ովքեր են իրենք:

Բայն, Այշա

Այշա Բայն (ծն. 1978, Նյու Յորք, ԱՄՆ):
Խաղաղության եւ հակամարտության կարգավորման միջազգային ծրագրի մագիստրոսի աստիճան է ստացել Միջազգային ծառայության դպրոցում` Ամերիկյան համալսարանում կենտրոնանալով մարդու իրավունքների վրա: Մինչեւ համալսարան գալը Խաղաղության կորպուսի կամավոր է եղել Մադագասկարում: Եղել է նաեւ Ցեղասպանության կանխման կենտրոնի փոխտնօրեն, հետաքննել Դարֆուրի եւ Հյուսիսային Ուգանդայի կոտորածներն ու տեղեկություններ հայտնել դրանց մասին` հետամուտ լինելով միջազգային գործողությունների: 2004-ին ուսումնասիրել է մարդկանց թրաֆիքինգը Հարավ-արեւելյան Ասիայում:

Մարլոու, Ջեն

Ջեն Մարլոու (ծն. 1971, Ֆիլադելֆիա, ԱՄՆ)
Հումանիտար գիտությունների բակալավր է, հոգեբանություն է ուսանել Փենսիլվանիայի համալսարանում 2000-2004 թթ. Երուսաղեմի համագոյակցության կենտրոնում ղեկավարել եւ համակարգել է իր ստեղծած "Խաղաղության սերմեր" համագոյակցության ծրագիրը պաղեստինցի եւ իսրայելցի երիտասարդների համար: "Խաղաղության սերմերի" ծրագրի ղեկավարն է եղել նաեւ Աֆղանստանում եւ նպաստել է Հնդկաստանի ու Պակիստանի« Բալկանների« Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքներիի հակամարտող երիտասարդական խմբերի հաշտեցմանը: "Խաղաղության սերմերում" աշխատելիս տեսատեխնիկա է օգտագործել` Իսրայելի եւ Պաղեստինի« Հնդկաստանի եւ Պակիստանիի երիտասարդության միջսահմանային տեսաերկխոսության նախագծեր ստեղծելով: Այժմ ներգրավված է Իսրայելում ու Պաղեստինում եւ Բոսնիա-Հերցեգովինայում իրականացվող խաղաղարար ծրագրերում:

Շապիրո, Ադամ

Ադամ Շապիրո (ծն. 1972, Նյու Յորք, ԱՄՆ)
Ակտիվիստ« կինոռեժիսոր: Վերջերս Աֆղանստանում ղեկավարել է "Global Rights"` մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը: Միջազգային հարաբերությունների գծով փիլիսոփայության դոկտորի թեկնածու է« հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում ունի` ավարտելով Նյու Յորքի համալսարանի քաղաքականության բաժինը եւ նույնպիսի կոչում` Ջորջթաունի համալսարանի արաբագիտության բաժինն ավարտելուց հետո: "InCounter Productions"-ի հիմնադիր անդամ է« վավերագրական ֆիլմ է թողարկել Բաղդադի մասին` 2003-ին Բաղդադում նկարահանված նյութի հիման վրա: Պաղեստինի համերաշխության միջազգային շարժման համահիմնադիր է, երեք տարի բնակվել եւ աշխատել է Պաղեստինի գրավյալ տարածքներում: Ապրել եւ աշխատել է նաեւ արաբական աշխարհի տարբեր երկրներում: "Խաղաղության գործընկեր ռեժիսորների" վարչության անդամ է: "Վետերանները` հանուն խաղաղության" ազգային կազմակերպության կողմից Խաղաղության պատվավոր վետերանի կոչում է ստացել:

Ֆիլմոգրաֆիա
Բաղդադի մասին (2004), Դարֆուրյան օրագրեր. նամակ տնից (1995):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation