Բյուրեղյա մարդըՖրանսիա 2005, 26min.
Սց./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Միշել Իոնասկու:
Միսաք Մանուշյանը` ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսը, գերմանացիների կողմից գնդակահարվեց 1944-ին: Նա առաջին հերթին բանաստեղծ էր: Բայց պատմությունը նրան ժամանակ չտվեց: | Իոնասկու, Միշել Միշել Իոնասկու (ծն. 1953, Փարիզ):
Կինոռեժիսոր եւ գրող, Փարիզի ֆրանսիական համալսարանի կինոյի դոկտոր£ Նրա ատենախոսությունը հրատարակվել է 2001-ին, "Լ'Արմատան" հրատարակչության կողմից ("Ռեյլմենը եւ կինոն"): 1995-ին հիմնադրել է "Railmen and Cinema" ընկերակցությունը£ Վեպերի եւ բանաստեղծությունների հեղինակ է ("Բաց ինտերիերներ"), գրել է կինոյի եւ բանվոր դասակարգի մասին տարբեր թերթերի համար:
Ֆիլմոգրաֆիա
Սանդինիստական Նիկարագուա (1981), Ակոմայո. գյուղացինե±ր, թե± ահաբեկիչներ (1983), Տիտիկակա (1984), Չիլի. երազանքի երկիր (1985), Տարօրինակ օր (1985), Ականատեսը (1988), Գեներալը (1990), Անսպասելի ծուղակ (1996), Ոսկե երակի որոնումը (1998), Ծայրահեղ վտանգ (1999), Աջակցության մանիֆեստ (2004):
|