VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կարճատև խաղաղություն

Իրան
2004, 52min.

Սց./ռեժ./օպեր.` Աթա Հայաթի, հնչ.` Բեհրուզ Շահամաթ. մոնտ.` Մոհամադ -Ռեզա Մողադասյան, Մաստանե Մոհաջեր:

Երիտասարդ իրանցի Ալիի անհետանալուց քսան տարի անց մայրը, վերջապես, կարողանում է նրան հողին հանձնել: Ինչպես բացատրում է մայրը, Ալին ծառայել է ռազմաօդային ուժերում և նահատակվել: Բայց այս կինը միակը չէ, որ գտել է իր սիրելի որդուն տարիներ շարունակ փնտրելուց հետո: Բազմաթիվ իրանցիներ միայն վերջերս են հնարավորություն ստացել հաստատելու իրենց անհետացած ազգականների ինքնությունը:

Հայաթի, Աթա

Աթա Հայաթի (ծն. 1951, Քերմանշահ, Իրան):
Ավարտել է Հեռուստատեսության և կինոյի դպրոցի օպերատորական բաժինը, Արվեստի համալսարանից մագիստրոսի կոչում է ստացել: Որպես լուսանկարիչ` երկար տարիներ համագործակցել է հեռուստատեսության հետ: Եղել է իրանական բազմաթիվ հաջողված ֆիլմերի լուսանկարիչն ու օպերատորը, նկարահանել է երկու խաղարկային ֆիլմ:

Ֆիլմոգրաֆիա
Աթա Հայաթի. ճանապարհորդություն Թալեշում (1975), Աշուրա (1976), Նեոր լիճը (1977), Ջրի եւ փոշու զավակները (1991), Կանանց քաղաք (1998), Շահրազադեն և մյուսները (2000), Իրան. ազատության երազ (2001), Կարճատև խաղաղություն (2004):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation