Նախաճաշ Պլուտոնի վրա Իտալիա / Ֆրանսիա / ԱՄՆ 2005, 83min.
Սց./ռեժ.` Նիլ Ջորդան, օպեր.` Դիքլեն Քուին, կոմպոզ.` Աննա Ջորդան, նկ.` Թոմ Քոնրոյ, հնչ.` Բրենդան Դիզի, մոնտ.` Թոնի Լոսոն, պրոդ.` Նիլ Ջորդան, Ալան Մոլոունի, Սթիվն Վուլի:
Դերերում. Սիլիան Մըրֆի, Լիամ Նիոն, Ռութ Նեգա, Լորենս Քինլան, Սթիվն Ռի, Բրենդան Գլիսոն:
Վաղ 60-ականներին, երբ Պատրիկ Բրեյդենը դեռ երեխա էր, մայրը հրաժարվում է նրանից` թողնելով հայր Բեռնարդի հսկողության տակ գտնվող եկեղեցու շեմին: Դյուրազգաց Պատրիկին այնքան էլ չի մտահոգում իր նոր "ընտանիքի" սառը վերաբերմունքը, եւ նա հոգեբանորեն հակադրվում է աշխարհին` պատմություններ գրելով, որտեղ ծաղրում է հայր Բեռնարդին եւ իր կյանքի մյուս հեղինակավոր մարդկանց: Պատանեկան տարիքում Պատրիկը հայտնաբերում է, որ իրեն դուր է գալիս կնոջ պես հագնվել եւ տղամարդկանց շրջապատում լինել: 70¬ականների սկզբին արդեն Փիսիկ մականունն ստացած Պատրիկը ճամփա է ընկնում Լոնդոն, որտեղ կապվում է գիշերային ակումբի աճպարարի հետ, որը երիտասարդին տեղ է տալիս, ապահովության զգացում եւ աշխատանք` որպես իր բեմական օգնական: Ինչեւէ, Պատրիկի հովվերգական կյանքն ընդհատվում է, երբ նրա հին ընկերները քաղաք են գալիս` Իռլանդիայի հանրապետական բանակի "գործով" զբաղվելու: | Ջորդան, Նիլ Նիլ Ջորդան (ծն.1950, Սլիգո, Իռլանդիա):
Կարիերան սկսել է որպես խոստումնալից գրող: Կինոյի ասպարեզ է մտել 1981-ին` որպես Ջոն Բուրմանի "Էքսքալիբուրի" սցենարի խորհրդատու« ապա` վավերագրական ժապավեն ստեղծել այդ ֆիլմի նկարահանումների մասին: "Ճանապարհորդը" կինոնկարի սցենարը գրելուց հետո սեփական սցենարով նկարահանել է իր առաջնեկը` "Հրեշտակ" նրբաոճ քրեական դրաման: Միջազգային ճանաչման հասնելով "Գայլերի շրջապատում" ժապավենի շնորհիվ, որը "Կարմիր գլխարկի" վերաշարադրանքն է սարսափի ֆիլմի ոճով, առաջին իսկական հաջողությունը տոնել է "Մոնա Լիզա"-ով: Ռեժիսորի նրա վարկը տուժեց երկու հաջորդական ձախողումների պատճառով« երբ ԱՄՆ-ում նկարահանեց "Վեհ հոգիներ" և "Մենք հրեշտակ չենք" մեծ հիասթափություն առաջացրած կատակերգությունները: Ջորդանը դարձավ ի շրջանս յուր եւ հայրենիքում ստեղծեց երկու իռլանդացի դեռահասի մասին պատմող "Հրաշք" սուր դրաման: Բայց նրա վարկը վերականգնվեց միայն "Վրդովիչ խաղ" ֆիլմից հետո: Միջազգային այդ հիթով նա վերադարձավ Հոլիվուդ« որտեղ կյանքի կոչեց իր առաջին մեծածախս հանդիսանքը` Անն Ռայսի "Հարցազրույց վամպիրի հետ" վեպի էկրանացումը: Բարձր գնահատականի արժանացավ նրա հաջորդ աշխատանքը` "Մայքլ Քոլինզը", որ Իռլանդիայի հանրապետական բանակի լեգենդար համահիմնադրի կենսապատումն է: Ստեղծել է սեփական կինոընկերությունը` որպես պրոդյուսեր թողարկելով երկու ֆիլմ:
Ֆիլմոգրաֆիա
Հրեշտակ (1982), Գայլերի շրջապատում (1984), Մոնա Լիզա (1986), Վեհ հոգիներ (1988), Մենք հրեշտակ չենք (1989), Հրաշք (1991), Վրդովիչ խաղ (1992), Հարցազրույց վամպիրի հետ. վամպիրի օրագրերը (1994), Մայքլ Քոլինզ (1996), Մսագործը (1997), Երազներում (1999), Սիրավեպի վերջը (1999), Ես չեմ (2000), Լավ գողը (2002), Նախաճաշ Պլուտոնի վրա (2005):
|