ԱյգեպարՀայաստան 2006, 24min.
Սց.` Տիգրան Պասկեւիչյան, ռեժ.` Արա Շիրինյան, օպեր.` Սուրեն Տեր-Կարապետյան, մոնտ.` Տիգրան Կարապետյան, պրոդ.` Սաթենիկ Ֆարամազյան:
Ֆիլմը ներառում է երկու վավերագրական պատում հարեւան գյուղերի` հայկական Այգեպարի եւ ադրբեջանական Ալիբեյլիի մասին: Գյուղերի բնակիչները մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բնականոն հարաբերություններ են պահպանում` անձնական, ընտանեկան եւ տնտեսական կապեր ունենալով: Պատերազմը անսպասելիորեն եւ ողբերգական ձեւով ընդհատում է այդ կապերը: Նախկին ընկերներն ու ծանոթները թշնամանում են` հաճախ անտեղյակ, որ իրենց փամփուշտներն ու ռումբերը ցավ են պատճառում սահմանի մյուս կողմում գտնվող հարեւաններին: Տասներկուամյա զինադադարի ընթացքում երկու գյուղերի բնակիչներն էլ դադարում են մտածել բարեկամության ու թշնամանքի, պատերազմի ու խաղաղության եւ հաշտ համագոյակցության հնարավորության մասին: | Շիրինյան, Արա Արա Շիրինյան (ծն.1957, Երեւան):
Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: 1982-96 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստեսությունում: Այժմ աշխատում է "Շողակաթ" հեռուստաընկերությունում: Հաճախել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հեռուստահեռարձակողների սեմինարին (Սեուլ, Հարավային Կորեա, 1994): Մասնակցել է Հետաքննող լրագրության աջակցման ծրագրին (Վաշինգտոն, 2000): Հաճախել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեռուստատեսային վավերագրական կինոարտադրության սեմինարին (Սեուլ, Հարավային Կորեա, 1994): "Հետաքննող լրագրողներ" կազմակերպության անդամ է, "Versus" կինոստուդիայի համահիմնադիրը: 1995¬ից կինոռեժիսորի գործունեությունը համատեղում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասախոսելու հետ:
Ֆիլմոգրաֆիա
Դեմոնտաժ (1999), Մարդու իրավունքները Հայաստանում (2000), Մերժվածներ (2000), Մինասի առեղծվածը (2001), Շարունակվող պատերազմ (2004), Մի սեփականաշնորհման պատմություն (2005):
|