ԳիլյոտինԲելգիա / Ֆրանսիա / Իսպանիա 2005, 122min.
Սց.` Դոնալդ Ի. Ուեսթլեյք, Կոստա-Գավրաս, Ժան-Կլոդ Գրյուբեր, ռեժ.` Կոստա-Գավրաս, օպեր.` Պատրիկ Բլոսյե, կոմպոզ.` Արման Ամար, նկ.` Լորան Դեռոո, հնչ.` Նիկոլա Նեժըլոն, մոնտ.` Յանիք Կերգոա, պրոդ.` Միշել Ռե-Գավրաս:
Դերերում. Խոսե Գարսիա, Կարին Վիար, Օլիվյե Գուրմե, Ուլրիխ Թուքուր, Իվոն Բաք, Թիորի Անսիս, Յոլանդ Մոռո, Օլգա Գրյումբեր:
Արեւմտյան հասարակությունն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացնում թվերին, եկամուտներին ու ծախսերին: Ո±ւր կտանի մեզ այս ամենը. սա է Կոստա-Գավրասի երգիծական "սեւ" առակի թեման, որը հիմնված է դետեկտիվների ամերիկացի հեղինակ Դոնալդ Ի. Ուեսթլեյքի "Կացին" վեպի վրա: Այդ խորհրդավոր վեպը "իրեն չարդարացրած ամերիկյան երազանքի" թեմայով դարձել է խիստ արդիական երգիծանք` եվրոպական սպառողական շուկայի եւ հանուն եկամուտների աճի` աշխատավոր մարդկանց տեսադաշտից դուրս թողնելու հետեւանքների մասին:
Մրցանակներ
Կինոյի եւ գրականության մրցանակ (Սիի միջազգային կինոփառատոն« 2005): | Կոստա -Գավրաս Կոստա -Գավրաս (ծն. 1933, Կլիվիա, Հունաստան):
Կինոկրթություն է ստացել Ֆրանսիայում եւ այնտեղ էլ նկարահանել իր առաջին խաղարկային ֆիլմը` "Ննջավագոնի մարդասպանները" ծանրակշիռ, թեեւ ավանդական թրիլերը: "Ձետա"-ում կիրառել է թրիլերի տեխնիկան` հունական խունտայի համակարգը դատապարտող քաղաքական պատում հյուսելու համար, որը ճանաչում բերեց նրան միջազգային կինոհամայնքում: Ֆիլմը "Օսկարի" արժանացավ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար« իսկ Կոստա-Գավրասը առաջադրվեց` Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին` որպես լավագույն ռեժիսոր եւ սցենարի համահեղինակ: Շրջել է աշխարհով մեկ եւ բռնակալ վարչակարգերի դեմ ուղղված ֆիլմեր ստեղծել: Նրա ուրուգվայական հետազոտությունը` "Պաշարման վիճակը", արգելվեց այդ երկրում` հակաամերիկյան լինելու եւ իբր քաղաքական ահաբեկչությունը խրախուսելու համար: Կոստա-Գավրասն իր առաջին հոլիվուդյան ֆիլմում ("Անհետ կորածը") շարունակեց բանավիճել, բայց արդեն` ամերիկյան աստղեր Ջեք Լեմոնի եւ Սիսի Սփեյսեքի օգնությամբ: Ֆիլմը նրան "Օսկար" բերեց որպես սցենարի համահեղինակի: "Հաննա Կ."-ն բորբոքեց շատերին պաղեստինամետ դիրքորոշման համար: Ռեժիսորի հետագա ֆիլմերը, ներառյալ "Դավաճանվածը" եւ "Երաժշտական արկղիկը"« դարձյալ առնչվում են թեժ խնդիրների« բայց նախորդների պես հզոր ու կրակոտ չեն: 1977-ին խաղացել է "Ամբողջ կյանքն առջեւում է" օսկարակիր ֆիլմում, որի գլխավոր դերակատարուհին Սիմոնա Սինյորեն է:
Ֆիլմոգրաֆիա
Առնետները (1958), Ննջավագոնի մարդասպանները (1965), Մեկն ավելորդ է (1967), Ձետա (1969), Խոստավանանք (1970), Պաշարման վիճակ (1973), Հատուկ բաժին (1975), Կնոջ լույսը (1979), Անհետ կորածը (1982), Հաննա Կ. (1983), Ընտանեկան խորհուրդ (1986), Դավաճանվածը (1988), Երաժշտական արկղիկ (1989), Կիմ Սոն-մանին, Կորեա ("Ընդդեմ մոռացման" ֆիլմում, 1986), Փոքրիկ Հայտնություն (1993), Կանկոբալները ("Նիսի առիթով. շարունակություն" ֆիլմում, 1995), Լյումիեր եւ ընկերություն (1996), Խենթ քաղաք (1997), Ամեն (2002), Գիլյոտին(2005):
|