ԱրկանաՉիլի 2005, 96min.
Սց./ռեժ./օպեր./պրոդ.` Կրիստոբալ Վիսենտե, կոմպոզ.` Կառլոս Կանալես, Տոտո Ալվարես, հնչ.` Մարիո Դիաս, Ռաֆայել Ուերտա, Կրիստոբալ Վիսենտե, մոնտ.` Կրիստոբալ Վիսենտե, Կառլոս Քլայն:
Ֆիլմը ներկայացնում է Վալպառաիսոյի` 1999-ին փակված հին բանտի վերջին աշխատանքային տարին: Հարգանքի տուրք է բանտին եւ այն մարդկանց արժեքներին ու ավանդույթներին, ովքեր ծածուկ ապրել են բանտում դրա 150-ամյա պատմության ընթացքում: | Վիսենտե, Կրիստոբալ Կրիստոբալ Վիսենտե, ծնվել է 1975, Վինա դել Մար, Չիլի:
1994-2000 թթ. ճարտարապետություն է ուսանել Վալպառաիսոյի կաթոլիկական համալսարանում: Միաժամանակ` 1998-99 թթ., լուսանկարչություն է սովորել չիլիացի վարպետ Էկտոր Ռիոսի մոտ: Նրա առաջնեկը "Ուլտրամարինն" էր` մի աշխատանք, որը 1900-ի Վալպառաիսոյի երեք բանաստեղծների կյանքի եւ ստեղծագործության հիման վրա համատեղում է պոեզիան եւ տեսաերաժշտությունը: Ապա ձեռնարկել է "Արկանան"` ստեղծելով ֆիլմ, գիրք եւ կայքէջ :
Ֆիլմոգրաֆիա
Ուլտրամարին (1997), Արկանա (2005):
|