VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ալիբեյլի

Ադրբեջան
2006, 25min.

Սց.` Էլվան Մամեդով, ռեժ.` Այազ Սալաեւ, օպեր.` Էլման Նաբիեւ, պրոդ.` Իլհամ Սաֆարով:

Ֆիլմը ներառում է երկու վավերագրական պատում հարեւան գյուղերի` հայկական Այգեպարի եւ ադրբեջանական Ալիբեյլիի մասին: Գյուղերի բնակիչները մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բնականոն հարաբերություններ են պահպանում` անձնական, ընտանեկան եւ տնտեսական կապեր ունենալով: Պատերազմը անսպասելիորեն եւ ողբերգական ձեւով ընդհատում է այդ կապերը: Նախկին ընկերներն ու ծանոթները թշնամանում են` հաճախ անտեղյակ, որ իրենց փամփուշտներն ու ռումբերը ցավ են պատճառում սահմանի մյուս կողմում գտնվող հարեւաններին: Տասներկուամյա զինադադարի ընթացքում երկու գյուղերի բնակիչներն էլ դադարում են մտածել բարեկամության ու թշնամանքի, պատերազմի ու խաղաղության եւ հաշտ համագոյակցության հնարավորության մասին:

Սալաեւ, Այազ

Այազ Սալաեւ (ծն. 1960, Բաքու, Ադրբեջան):
1982-ին ավարտել է ՎԳԻԿ-ի կինոգիտության բաժինը: 1986-1988-ին սովորել է ՎԳԻԿ-ի ասպիրանտուրայում: 1983-ից աշխատել է հեռուստատեսությունում` որպես հեղինակ եւ խմբագիր, դասախոսել է, կինոյի ասպառեզում ուսումնասիրություններ է արել Գիտությունների Ակադեմիայում: Աշխատել է որպես ավագ համակարգող Ադրբեջանի կինոյի պետական արխիվում: Ադրբեջանի Ինտերնյուսի կինոռեժիսորն է:

Ֆիլմոգրաֆիա
Աթա (վավերագր.,1988), Յարասա (խաղ.,1995):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation