VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Այո

Մեծ Բրիտանիա / ԱՄՆ
2004, 95min.

Սց./ռեժ./կոմպոզ.` Սալի Փոթեր, օպեր.` Ալեքսեյ Ռոդիոնով, նկ.` Կառլոս Կոնտի, մոնտ.` Դանիել Գոդարդ, հնչ.` Ժան-Պոլ Մյուժել, Վինսենթ Տուլլի, պրոդ.` Քրիստոֆեր Շեփարդ, Էնդրյու Ֆիրբերգ:
Դերերում. Ջոան Ալեն, Սիմոն Աբգարյան, Սեմ Նիլ, Շիրլի Հենդերսոն, Շեյլա Հենքեք, Սամանթա Բոնդ, Ստեֆանի Լեոնիդաս, Գարի Լուիս, Ուիլ Ջոնսոն:

Կրքոտ սիրո պատմություն իռլանդական ծագումով ամերիկուհու` հաջողակ միկրոկենսաբանի եւ արեւելցի տղամարդու միջեւ, որը ժամանակին բժիշկ է եղել, բայց ստիպված հեռացել է հարազատ Բեյրութից եւ հիմա խոհարար է աշխատում: Նրանք բախվում են մեր ժամանակի մեծ հակասություններից մի քանիսին` կրոնական, քաղաքական եւ սեռական:

Փոթեր, Սալի

Սալի Փոթեր (ծն. 1949, Լոնդոն)
1969-ից հանդես է եկել որպես բալետմայստեր, պարուհի, երգչուհի եւ սաքսաֆոնահար, միաժամանակ` առաջին կինոփորձերն արել: Նրան միջազգային ճանաչում է բերել 1992-ին Վիրջինիա Վուլֆի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Օռլանդոն»: «Տանգոյի դասը» ֆիլմում կատարել է գլխավոր դերը` պարող Պաբլո Վերոնի կողքին:

Ֆիլմոգրաֆիա
Թրիլեր (1979, կ/մ.), Ոսկեխույզները (1983, կ/մ.), Լոնդոնյան պատմություն (1986), Արցունքներ, ծիծաղ, եկյուղներ եւ ցասում (1986, վավեր. հեռուստասերիալ), Ես ցուլ եմ, ձի եմ, տղամարդ եմ, կին եմ (1988, վավեր.), Օռլանդո (1992), Տանգոյի դասը (1997), Արտասվող մարդը (2000):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy british-council The European Cultural Foundation