Մենք ենք, մեր սարերըՀայաստան 1969, 94min.
Սց.՝ Հրանտ Մաթեւոսյան, ռեժ.՝ Հենրիկ Մալյան, օպեր.՝ Կ. Մեսյան, կոմպոզ.՝ Տ. Մանսուրյան, նկ.՝ Ս. Անդրանիկյան, Մ. Առաքելյան, հնչ.՝ Կ. Կուրդիյան, խմբ.՝ Վ. Մնացականյան:
Դերերում. Ս. Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ա.Շերենց, Ա. Այվազյան, Ա. Փելեշյան:
Լեռնային գյուղի չորս հովիվներ իրենց հոտին միացած համագյուղացի Ռեւազի ոչխարը մորթում են եւ ընկերովի ուտում: Այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, որն ավարտին հասցնելու համար հովիվներին տանում են քաղաք: | Մալյան, Հենրիկ Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:
Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)
|