VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ձայներ լճից

ԱՄՆ
2001, 86min.

Ռեժ./պրոդ. Մայքլ Հակոբյան:

Կինոնկարը 20-րդ դարի առաջին եւ տակավին անհայտ մնացած ցեղասպանության լայնակտավ փաստագրությունն է:

Հակոբյան, Մայքլ (Միքայել)

Մայքլ (Միքայել) Հակոբյան (ծն. 1913, Խարբերդ)
Մեծ եղեռնի ժամանակ փրկվել է կոտորածից, քանի որ ծնողները թաքցրել են ջրհորում: 1923-ին ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ: Գիտական աստիճանների է արժանացել Կալիֆորնիայի Բերքլի եւ Հարվարդի համալսարաններում: 1943-ին ծառայել է Հնդկաստանում, նկարահանել իր առաջին կինոնկարը Գանգես գետի մասին, որը 1950-ին Քլիվլենդի փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 1979-ին Թաուսենդ Օուքսում (Կալիֆորնիա) հիմնել է Հայ կինոյի հիմնադրամը:

Ֆիլմոգրաֆիա
Որտե՞ղ է իմ ժողովուրդը (1965), Մոռացված ցեղասպանությունը (1976), Հիմալայան լեռան գագաթը (1980), Աֆրիկան իմ տունն է (1980), Միջին Արեւելքի հիմնահարցերը, Խորհրդային տղան, Օտարներ Ավետյաց երկրում (1984), Կիլիկիա... Վերածնունդ Հալեպում (1987), Մանդատ Հայաստանի համար (1987), Արարատը կանչում է (1990), Հայոց ցեղասպանությունը. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը 1915 - 1923 թթ. (1991), Բիթլիսից Կալիֆորնիա. Ֆրեզնոյի Քարաբյանները (1998), Պատմական Հայաստանը, ՙԺառանգություն՚, Վկաները, Ձայներ լճից (2001), Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation