ՎիայաԼատվիա 2005, 72min.
Սց./ռեժ.` Ինարա Կոլմանե, օպեր.` Ուլդիս Միլլեր, Այվար Կալնին, կոմպոզ.` Այնար Պաուկսեն, մոնտ.` Յանիս Յուհնեւիչ, պրոդ.` Ինարա Կալմանե, Յանիս Յուհնեւիչ:
Վիյա Վետրայի պարով հիացել են Ջավահարլալ Ներուն եւ Ինդիրա Գանդին: Նրան սիրել է ամերիկացի նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Լոուելը: Նա առաջին է սրբազան պարը ներկայացրել աշխարհի տարբեր երկրների եկեղեցական արարողություններում: Վետրան սկսել է պարել 8 տարեկանից: Այժմ 80 տարեկան է եւ շարունակում է պարել: Սա մի կնոջ պատմություն է, որ կարծես միշտ հաղթահարել է բոլոր դժվարությունները, բայց նրան մոտիկից նայելիս սրտում վաղեմի տրտմություն ես տեսնում եւ արցունք` աչքերին: | Կոլմանե, Ինարա Ինարա Կոլմանե (ծն. 1961, Ռիգա)
1994-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատրոնի, երաժշտության եւ կինեմատոգրաֆիայի ինստիտուտի հեռուստատեսային ռեժիսուրայի բաժինը: 1991-ից Ռիգայի «Դեւինի» կինոընկերության համահիմնադիրն է եւ մինչեւ օրս` առաջատար ռեժիսորն ու պրոդյուսերը: Նրա ֆիլմերը ներկայացվել են միջազգային շատ փառատոներում եւ մրցանակների արժանացել: Այսօր նա Լատվիայի ամենաճանաչված կինոռեժիսորներից է:
Ֆիլմոգրաֆիա
Բալթյան ծանր մարտ (1991), Զարգացնելով բիզնեսի ռազմավարությունը (1996), Լատվիայի երիտասարդությունը. Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ (1998), Լատվիա. ազատության երկար ճանապարհը (1998), Ab Ovo (1999), Ճապոնական քամիների դիմաց (1999), Գրողը` խոշոր պլանով, 11 մաս (1999/2003), Լատվիական լեգեոնը (2000), Առանձին աշխարհ (2001), Քիչ-քիչ... (2001), Սառած ծաղիկներ (2001, խաղ. կ/մ), Խավարի գիրկը գնալով (2003):
|