VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բերտայի քողը

Չիլի
2004, 73min.

Սց./ռեժ./պրոդ.` Էստեբան Լարրայն, օպեր.` Ռոդրիգո Նունյես, կոմպոզ.` Ռիկարդո Սանտանդեր, մոնտ.` Ֆելիպե Գերրերո, հնչ.` Սանտիագո դե լա Կրուս:

Հարավային Չիլիի լեռներում տարեց կանանց մի փոքրիկ խումբ դիմադրում է հսկայական ամբարտակի կառուցմանը, որը կկասեցնի Բիո - Բիո գետի հոսքը եւ կհեղեղի այն հողերը, որտեղ դարերով ապրել են նրանց նախնիները: Բերտա Կինտերմանը այդ կանանցից մեկն է, դիմադրության ղեկավարը, եզակի խառնվածքի տեր մի կին: Նա համեստ ու միայնակ կյանք է վարում` հարգելով իր ժողովրդի ավանդույթները, բայց միաժամանակ` ընդդիմանում իշխանություններին ու կառավարությանը:

Լարայն, Էստեբան

Էստեբան Լարայն (ծն. 1973)
1995-ին ավարտել է Չիլիի համալսարանի սոցիալական կապերի բաժինը: 1998-ին մեկնել է Կուբա` ուսանելու Սան Անտոնիո դե Լոս Բանյոսի կինոդպրոցում: 1999 - 2001-ին կինեմատագրաֆիական կրթությունը խորացրել է Հռոմում: Այդ ընթացքում նկարահանել է չորս կարճամետրաժ խաղարկային ֆիլմ: 2002-ին վերադարձել է Չիլի եւ անկախ ռեժիսոր է:

Ֆիլմոգրաֆիա

Ֆրանսիացի սափրիչը (1996), Մարդասպանի ստվերը ( խաղ., 1996) Տուն 29 (1998), Ռալկո (1999), Խորհրդավոր ընթրիք (խաղ., 2000), Վերադարձի տոմս (խաղ., 2001), Դեղին (խաղ., 2001), Սպասում երկնքում (2002):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council Moscow Cinema The European Cultural Foundation