VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բենզակայանը

Հոլանդիա / Գերմանիա
2000, 26min.

Սց./ռեժ.՝ Յոս Ստելինգ, օպեր.՝ Գոերթ Գիլթայ, երաժշտ.՝ Հունգա, նկ.՝ Գերթ Բրինքերս, մոնտ.՝ Բերթ Ռիկելիկհույզեն, հնչ.՝ Բերթ վան դե Լիզդոնկ:
Դերերում. Էլեն թեն Դամե, Ժենե Բերվուց, Մարտին Բոսման:

Հումորիստական պատմություն է մի մարդու մասին, որը դառնում է ճանապարհային միջադեպի պատճառ: Այն կինը, որին նա բախվել է, բավականին բուռն է արձագանքում: Տղամարդը ստիպված է հետևել նրան եւ ականատես դառնալ իր արարքի հետեւանքներին:

Մրցանակները.
Մեծ մրցանակ, Դյորի միջազգային կինոփառատոն (Հունգարիա), 2001:

Ստելինգ, Յոս

Յոս Ստելինգ (ծն. 1945, Ուտրեխտ, Հոլանդիա)
Գեղանկարչություն և գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմը` ՙՄարիկեն վան Նյումեգհենը՚, 1975-ին, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերել` արժանանալով փառատոնային մրցանակների: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի /ԱՄՆ/ փառատոնի, 2001-ին` Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է ՙՀոլանդական կինոյի օրեր՚ փառատոնը, և մինչ 1991-ը` եղել փառատոնի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրեն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է ասպետի կոչման և ՙՀոլանդական առյուծ՚ շքանշանի:

Ֆիլմոգրաֆիա
Մարիկեն վան Նյումեգհեն (1974), Էլկերլիկ (1975), Ռեմբրանդտ - 1669 (1977). Ձեւացողները (1981), Աճպարարը (1984), Սլաքավարը (1986), Թռչող հոլանդացին (1995), Սպասասրահը (1995), Ոչ գնացք, ոչ ինքնաթիռ (1999), Բենզակայան (2000), Առեւտրի սրահ (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation