Առեվտրի սրահը Գերմանիա / Հոլանդիա 2003, 26min.
Սց./ռեժ.՝ Յոս Ստելինգ, օպեր.՝ Գոերթ Գիլթայ, նկ.՝ Գերթ Բրինքերս, մոնտ./հնչ.՝ Բերթ Ռիկելիկհույզեն
Դերերում. Ժենե Բերվուց, Անուշկա Վինկ, Ռայմոնդե դե Քույպեր:
Մինչ տղամարդը առևտրի կենտրոնում սպասում է իր կնոջը, որն սպիտակեղեն է գնում, շատ կանայք են անցնում նրա աչքի առջեւով, իսկ մեկն ուղղակի անդիմադրելի է:
Մրցանակներ
Ոսկե մրցանակ, Տիրանայի միջազգային կինոփառատոն (Ալբանիա), 2003: | Ստելինգ, Յոս Յոս Ստելինգ (ծն. 1945, Ուտրեխտ, Հոլանդիա)
Գեղանկարչություն և գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմը` ՙՄարիկեն վան Նյումեգհենը՚, 1975-ին, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերել` արժանանալով փառատոնային մրցանակների: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի /ԱՄՆ/ փառատոնի, 2001-ին` Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է ՙՀոլանդական կինոյի օրեր՚ փառատոնը, և մինչ 1991-ը` եղել փառատոնի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրեն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է ասպետի կոչման և ՙՀոլանդական առյուծ՚ շքանշանի:
Ֆիլմոգրաֆիա
Մարիկեն վան Նյումեգհեն (1974), Էլկերլիկ (1975), Ռեմբրանդտ - 1669 (1977). Ձեւացողները (1981), Աճպարարը (1984), Սլաքավարը (1986), Թռչող հոլանդացին (1995), Սպասասրահը (1995), Ոչ գնացք, ոչ ինքնաթիռ (1999), Բենզակայան (2000), Առեւտրի սրահ (2003):
|