VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Գեղեցիկ երկրի պատմություն

ՀԱՀ / Կանադա
2004, 73min.

Ռեժ.` Խալո Մատաբանե, օպեր.` Մաթիս Մոք, կոմպոզ.` Կառլո Մոմբելլի, Մարկուս Ուայաթ, մոնտ.` Վույանի Սոնդլո, հնչ.` Պրեզիդենտ Կապա, պրոդ.` Դոն Էդքինս:

Ըստ հարավաֆրիկյան ասացածքի, երկիրդ հասկանալու համար պիտի ճամփորդես: Ապարտեիդի վերացումից 10 տարի անց ֆիլմի ռեժիսորն իր ճամփորդությունն սկսում է` Քեյփթաունի հյուսիսում գտնվող հարազատ գյուղից ուղեւորվելով հարավ: Ամեն ոք կհամաձայնի, որ երկիրը հիասքանչ է: Բայց ապարտեիդի հետ կապված հուշերը դեռ կենդանի են:

Մատաբանե, Խալո

Խալո Մատաբանե
Մրցանակների արժանացած ռեժիսոր է, որի ֆիլմերը Հարավային Աֆրիկայի մասին նրան ճանաչում են բերել թե հայրենիքում, թե միջազգային ասպարեզում: Փառատոների է հրավիրվել աշխարհի շատ երկրներում: Գրական դասընթացներ է վարել Հարավային Աֆրիկայի Էլեկտրոնիկայի եւ լրատվամիջոցների ինստիտուտում:

Ֆիլմոգրաֆիա
Չիքին Բիզնիս (1995), Ռիթմեր եւ իրավունքներ (1995), Բանաստեղծական զրույցներ (1996), Երկու քարացած տասնամյակ (1996), Մատուցողները (1996), Մոսադի Օ Ցավանա Թիրա (1997), Մեծ փախուստ (1998), Երիտասարդ առյուծներ (1998), Սեր հիվանդության ժամանակ (2001):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation