ԻնքնանկարԼատվիա 1972, 35min.
Ռեժ.` Անդրիս Գրինսբերգս, օպեր./նկ.` Անդրիս Էգլիտիս, կոմպոզ.` Ինտա Գրինբերգա, Վիլնիս Դումբերգս, բանաստեղծությունները` Ինարա Էգլիտե, մոնտ.` Մարուտա Յուրյանե:
Ինքնանկար. կտակ
Լատվիա,
2003, 52 րոպե
Սց./ ռեժ./պրոդ.` Անդրիս Գրինբերգս, օպեր./նկ.` Անդրիս Էգլիտիս, երաժշտ.` Ինտա Գրինբերգա, բանասատեղծությունները` Ինարա Էգլիտե, մոնտ.` Այգար Բիշոֆ:
Աշխարհիկ ինտիմ ինքնանկար, որտեղ մարդու մարմինը ծառայում է որպես ժամանակի նշան: Երկխոսություն ժամանակի, տեղի եւ իր` անձի միջեւ: Հասարակության եւ անհատի նույնականությունը: Սոցիալական եւ հոգեբանական վավերագիր: Հիշողության մեջ մնացած հուզական փորձառություն` հեռանալուց առաջ: Երեւակայության խաղը` մի օրգազմից մյուսին անցնելիս: Արվեստը` որպես նպատակին հասնելու ընթացք: Մարդը` որպես բնության մասնիկ: Մարմինը` որպես անհատի ինքնարտահայտման ազատ գոտի կոմունիզմի եւ կապիտալիզմի ամբողջատիրական վարչակարգ օրոք: Կինոն` որպես լեզու, որը թույլ է տալիս արձանագրել մի վիճակից անցումը մյուսին: Արվեստի (երաժշտություն, նկարչություն, պոեզիա, լուսանկարչություն) սինթեզ: | Գրինբերգս, Անդրիս Անդրիս Գրինբերգս (ծն. 1946)
Սովորել է Ռիգայի կիրառական արվեստի դպրոցում: 1989-ից իր նախագծերով մասնակցել է Բեռլինում, Պրահայում, Ռիգայում կազմակեչպված մի շարք ցուցահանդեսների:
|