VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Շիզո

Ղազախստան / Ռուսաստան / Ֆրանսիա / Գերմանիա
2004, 86min.

Սց.` Սերգեյ Բոդրով, Գուլշատ Օմարովա, ռեժ.` Գուլշատ Օմարովա, օպեր.` Խասան Կիդիրալիեւ, երաշտ.` Զիգֆրիդ, նկ.` Թալգաթ Ասիրանկուլով, մոնտ.` Իվան Լեբեդեւ, հնչ.` Անդրեյ Վլազնե, պրոդ.` Սերգեյ Ազիմով, Սերգեյ Բոդրով, Նատաշա Դեվիյեր:
Դերերում. Օլդժաս Նուսուպբաեւ, Օլգա Լանդինա, Էդուարդ Տաբիշեւ, Վիկտոր Սուխորուկով, Գյուլնարա Երալիեւա, Խորաբեկ Մուսաբայեւ, Բախիթբեկ Բայմուխանբետով:

15-ամյա Մուստաֆայի մականունը Շիզո է: Մոր սիրեկանը վարձում է նրան` ընդհատակյա բռնցքամարտերի համար մարտիկներ գտնելու: Շիզոյի կյանքը մեկընդմիշտ փոխվում է, երբ մարտերից մեկում մահացու ծեծված մի երիտասարդ նրան խնդրում է իր մրցանակի գումարը հասցնել սիրուհուն ու փոքրիկ որդուն: Շիզոն տանում է փողն ու սիրահարվում այդ կնոջը: Հիմա արդեն նա գիտի, թե ում համար է փող աշխատում, կարեւոր չէ` ինչ գնով: Բռնցքամարտում օրենքներ չկան, քանի դեռ չի թափվել:

Մրցանակներ
Մրցանակ լավագույն կինոդեբյուտի համար, Կինոտավրոս, Ռուսաստան, Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ, Մարոկկոյի միջազգային կինոփառատոն, Մրցանակ կին ռեժիսորի լավագույն ֆիլմի համար, Կոպենհագենի 15-րդ միջազգային կինոփառատոն, FIPRESCI-ի մրցանակ, Հայֆայի միջազգային կինոփառատոն (Իսրայել), Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ, Տոկիոյի միջազգային կինոփառատոն, Մրցանակ լավագույն ֆիլմի համար եւ Դոն Կիխոտի մրցանակ, Քոտբուսի միջազգային կինոփառատոն (Գերմանիա):

Օմարովա, Գուլշատ (Գուկա)

Գուլշատ (Գուկա) Օմարովա (ծն. 1968, Ալմատա, Ղազախստան)
Մինչ լրագրություն և վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա սովորելն աշխատել է որպես դերասանուհի: 90-ականների վերջին նկարահանել է մի քանի վավերագրական ֆիլմեր: Սերգեյ Բադրովի հետ միասին գրել է «Քույրերը» ֆիլմի սցենարը: 2001 թ.-ից ապրում է Ռոտերդամում: «Շիզոն» նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
Իմ սիրտը (1998, կ/մ), Մարմնի բնանկարը (1999, կ/մ), Նավապետ Կատը (1999, վավ.), Շիզո (2004)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation