VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սաբահ

Կանադա
2005, 90min.

Սց./ռեժ.` Ռուբա Նադդա, օպեր.` Լյուկ Մոնպելյե, երաժշտ.` Ջեֆ Բենեթ, Լոնգո Հայ, Բեն Յոհանեսեն, նկ.` Ջոնաթան Դուեք, մոնտ.` Թերեզա Հանիգան, հնչ.` Ուրբան Փոսթ, պրոդ.` Թրեյսի Բոուլթոն, գործադիր պրոդ.` Ատոմ Էգոյան, Սիմոն Ուրդլ:
Դերերում. Արսինե Խանջյան, Շոն Դոյլ, Ջեֆ Սիմուր, Քեթրին Ուինսլոու, Դեյվիդ Ալփեյ, Սեդա Քեշիշյան, Ռուլա Սաիդ, Ֆադիա Նադդա:

Կանադաբնակ մահմեդական Սաբահը ուժեղ եւ գեղեցիկ կին է: 40-ը նոր բոլորած այս կնոջ անկախության բնածին զգացումն ու ավյունը մարել են ընտանիքին նվիրված 20 տարիների ընթացքում: Մի օր նրա գլխում խենթ միտք է ծագում. ինքն իրեն հաճույք պարգեւելու համար նա ծածուկ լողազգեստ է ձեռք բերում եւ գնում լողալու: Հենց լողավազանում էլ հանդիպում է Սթիվենին` բարձրահասակ, բարետես մի տղամարդու, որը մահմեդական չէ: Նրանց փոխադարձ համակրանքն աճում է, Սաբահը աղջնակի պես պտտվում է Սթիվենի շուրջը: Ի վերջո, նա ստիպած պիտի լինի բախվել հարազատների հետ. կարո±ղ է սրանց սիրո վրա հույս դնել:

Նադդա, Ռուբա

Ռուբա Նադդա (ծնվ. 1972, Մոնրեալ)
Գրող եւ ռեժիսոր, ապրում է Թորոնթոյում: Արաբական ծագում ունի: Անգլերեն է ուսանել Յորքի համալսարանում, ապա` ընդունվել Նյու Յորքի Թիչ արվեստի դպրոցի կինոյի բաժինը: Նրա ֆիլմերը հենված են սեփական պատմվածքների վրա:

Ֆիլմոգրաֆիա
Կործանված կնոջ պատմությունը (1997, կ/մ.), Միջնահանգային սիրո պատմություն, (1997, կ/մ.), Խոնավ տապի հետկեսօրյա էսքիզներ (1997, կ/մ.), Ոչինչ չանել (1997, կ/մ.), Այսքան հեռուն հասնել (1997, կ/մ.) Քամին հատկապես ինձ վրա է փչում (1998, կ/մ.), Դամասկոսյան գիշերներ (1998, կ/մ.), Փնթին (1999, կ/մ.), Լայլա (1999, կ/մ.), Ես կդիմանամ սառը ձեռքերին հանուն քեզ (1999, կ/մ.) Սեւ սեպտեմբեր (1999, կ/մ), Կապույտը մոխրագույն է դառնում քեզ վրա (1999, կ/մ.), Ես միշտ գալիս եմ քեզ մոտ (2000), Անհանգիստ (2001), Աադան/Աղոթքի կոչ (2004, կ/մ.):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation