Պանդոկ Եւրոպայի ճանապարհինՄակեդոնիա 2005, 96min.
Սց./ռեժ.` Մլադեն Կրստեւսկի:
Դերերում. Վեսնա Դիմիտրովսկա, Բասիլ Զաիրցեւ, Մլադեն Կրստեվսկի, Դանչո Չեւրեսկի, Կիրիլ Գրավշեւ, Բլագոյա Սպիրկովսկի, Կիցա Վելյանովսկի, Միլան Չիչեւսկի:
Հեղինակը արտահայտիչ գույներով պատմում է այն մարդկանց մասին, ովքեր ջանում են աշխարհը ավելի լավ ապրելատեղի դարձնել: Ֆիլմի կերպարները գոյություն ունեն զուտ բալկանյան կենսակերպից ներշնչված երեւակայության սահմաններում: Կինոնկարը բալկանցի դոնկիխոտների պատրանքների եւ նրանց ապրելաոճի մասին է: Ամեն ոք կարող է տուն գալ, երբ ուզենա, հեռանալ, երբ սիրտը տա եւ անել, ինչ խելքին փչի… | Կրստեւսկի, Մլադեն Մլադեն Կրստեւսկի (ծն. 1953, Կրատովո, Մակեդոնիա)
1977-ին ավարտել է Սկոպյեի (Մակեդոնիա) Սուրբ Կիրիլ և Մեֆոդիի համալսարանը դրամատիկական արվեստի ֆակուլտետը եւ իր կարերան սկսել` որպես դերասան: Խաղացել է Ստոլե Պոպովի ՙԿարմիր ձին՚. ՙՇնորհավոր նոր թվականը՚ ՙԴաջվածք՚. Փիթեր Ուստինովի ՙՄեմեդ՚, Սաշա Պետրովիչի ՙՏեղափոխվածները՚, Կոլե Անգելովսկու ՙՀանգուցյալների հանգստյան օրերը՚, Օզետ Անայի ՙԻմ հայրը՚, Միլչո Միլչեւսկու ՙԱնձրեւից առաջ՚, ՙԱճյուն՚ եւ մի շարք այլ ֆիլմերում: 1994-ից հանդես գալիս նաեւ որպես ռեժիսոր:
Ֆիլմոգրաֆիա
Անիծվածները (1994), Մոռացվածները (1995), Բալկաններում թեյ չեն խմում (1997), Վերջին ՙֆալսը՚ (2000):
|