VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Պուտինի մայրը

Հոլանդիա
2003, 51min.

Սց./ռեժ.` Ինեկե Սմիթս, օպեր.` Գեորգի Բերիձե, Գիա Գերսամիա, կոմպոզ.` Գիա Ցինցաձե, մոնտ.` Մեննո Բոերեմա, պրոդ.` Պիտեր Վան Հույստե:

77-ամյա Վերա Պուտինան առանձնապես չի տարբերվում մյուս բոլոր ռուս կանանցից, որոնք մեծացել են ու տարիքն առել Խորհրդային Միությունում: Բայց 1999-ին, ի դեմս Վլադիմիր Պուտինի, նա ճանաչել է իր որդուն, որին ընդմիշտ կորցրած էր համարում: Իրո՞ք Վերայի կորած որդին` Վալդմիր Վլադիմիրովիչ Պուտինն է Ռուսաստանի նախագահ դարձել: Վերան այս հարցը չի տալիս. նրա համար, անկասկած, այդպես է: Ընդ որում, Վերան մենակ չէ. նրա դուստրերն ու Մետեխ վրացական գյուղի բնակիչները եւս համոզված են, որ վաղուց անհետացած 10-ամյա տղան, նույն ինքը` Ռուսաստանի առաջնորդն է:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ, Նիդերլանդների վավերագրական ֆիլմերի ազգային լուսարձակ, 2003:

Սմիթս, Ինեկե

Ինեկե Սմիթս(ծն. 1960, Ռոտերդամ)
Սովորել է Ռոտերդամի Գեղարվեստի ակադեմիայում, այնուհետեւ` մասնագիտացել ռեժիսուրայի մեջ Լոնդոնի կինոյի եւ հեռոստատեսության ազգային դպրոցում: Արդեն 12 տարի է, ինչ պարբերաբար աշխատում է Վրաստանում: 2003-ին ֆրանսիացի պրոդյուսեր Դընի Վազլենի հետ Ռոտերդամում հիմնել է «Վոլյա Ֆիլմս» կինոընկերությունը: Դասավանդում է Արնհեմի գեղարվեստի դպրոցում:

Ֆիլմոգրաֆիա
Մոնաս Պլեն (1989), Վարդը, մանուշակը եւ շուշանը (1992), Սիրկո (1994), Անառակուհու քարոզը (1996), Ամպի գործարանը (1996), Կարոտախտ (1999), Մագոնիա (2001):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema british-council The European Cultural Foundation