Սիրունիկ Դայանան 2003, 45min.
Ռեժ./մոնտ./պրոդ.` Բորիս Միտիչ, երաժշտ.` Ադեմ Սմայլի, Հասքեր Դու, Մայքլ Ջեքսոն, Փոլ Անկա, Ֆերիդ Ավդիչ, հնչ.` Դրագուտին Ցիրկովիչ, Միլան Կրիեկա:
Ֆիլմը պատմում է Բելգրադի արվարձանում ապաստանած գնչուների՝ Կոսովոյի փախստականների մասին: Ապրուստը վաստակելու համար նրանք ձեւափոխում են դասական «Սիտրոեն» եւ «Դայանա» մեքենանաները՝ դարձնելով «Խենթ Մաքսի» ոճի փոխադրամիջոցներ:
Մրցանակներ
Հանդիսատեսի մրցանակ, Գնչուական վավերագրական ֆիլմերի փառատոն, 2003, Մարդու իրավունքների մրցանակ, Սարաեւոյի կինոփառատոն, 2003, Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ, Պրիզրենի վավերագրական ֆիլմերի փառատոն (Կոսովո), 2003, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ստեղծված լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ, «Աստրա» կինոփառատոն, Սիբիու (Ռումինիա), 2003, Լավագույն սցենարի մրցանակ, Սկոպյեի գնչուական ֆիլմերի փառատոն, 2003, Նոր էթնոմրցանակ, Բելգրադի էթնիկական ֆիլմերի փառատոն, 2003:
| Միտիչ, Բորիս Բորիս Միտիչ (ծն.1977, Լեսկովաց, Սերբիա)
Ապրել է մի քանի մայրցամաքում, զանգվածային հաղորդակցություն է ուսանել, վերստին հաստատվել է Բելգրադում, կռվել պատերազմում, հինգ տարի աշխատել առաջնակարգ միջազգային ԶԼՄ-ների համար, որոշ բաներ է հասկացել և կյանքի մնացած մասը նվիրել ընտանիքին, ֆուտբոլին ու ստեղծագործ վավերագրությանը:
Ֆիլմացանկ
Շշի չափը (2002), Սիրունիկ Դայանան (2003), Ունմիկ Տիտանիկ (2004), Ցտեսություն, ինչպե՞ս ես (2009):
|