VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սլաքավարը

Հոլանդիա
1986, 90min.

Սց.՝ Գեորգ Բրուգմանս, Հանս դե Վոլֆ, Յոս Ստելինգ, ռեժ.՝ Յոս Ստելինգ, օպեր.՝ Ֆրանս Բրոմետ, Թեո վան դե Սանդե, Պաուլ վան դեն Բոս, Գոերթ Գիլթայ, կոմպ.՝ Միխել Մուլդերս, նկ.՝ Գերթ Բրինքերս, մոնտ.՝ Ռիմկո Հանստրա, հնչ.՝ Բերթ Ֆլանտուա:
Դերերում. Ջիմ վան դե Վուդե, Ստեֆան Էսկոֆյե, Ջոն Քրայքամփ, Յոսե դե Պաուվ, Թոն վան Դորթ:

Երկաթուղու ամայի հատվածում, որը հարեւան քաղաքը միացնում է հարավի հետ, մեկուսի կյանքով ապրում է սլաքավարը, որին երբեմն այցելում են միայն փոատատարը, մեքենավարն ու իր օգնականը: Բայց ձմռան սկզբին ներդաշնակությունը խախտվում է, երբ քաղաքաբնակ մի կին սխալմամբ իջնում է կայարանում եւ հանգամանքների բերումով, ստիպված է մնալ մի ամբողջ տարի:

Մրցանակներ
Հանդիսատեսի մրցանակ, Մադրիդի միջազգային կինոփառատոն, 1987, Հանդիսատեսի մրցանակ, Սան Պաուլուի 10-րդ միջազգային կինոփառատոն, 1988, Հանդիսատեսի մրցանակ, Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ՝ Ջիմ Վան դե Վուդեին, Ֆանտասպորտոյի միջազգային կինոփառատոն, 1988:

Ստելինգ, Յոս

Յոս Ստելինգ (ծն. 1945, Ուտրեխտ, Հոլանդիա)
Գեղանկարչություն և գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմը` ՙՄարիկեն վան Նյումեգհենը՚, 1975-ին, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերել` արժանանալով փառատոնային մրցանակների: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի /ԱՄՆ/ փառատոնի, 2001-ին` Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է ՙՀոլանդական կինոյի օրեր՚ փառատոնը, և մինչ 1991-ը` եղել փառատոնի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրեն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է ասպետի կոչման և ՙՀոլանդական առյուծ՚ շքանշանի:

Ֆիլմոգրաֆիա
Մարիկեն վան Նյումեգհեն (1974), Էլկերլիկ (1975), Ռեմբրանդտ - 1669 (1977). Ձեւացողները (1981), Աճպարարը (1984), Սլաքավարը (1986), Թռչող հոլանդացին (1995), Սպասասրահը (1995), Ոչ գնացք, ոչ ինքնաթիռ (1999), Բենզակայան (2000), Առեւտրի սրահ (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation