VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Դրախտի աղջիկները

Հոլանդիա
2004, 105min.

Սց./ռեժ.` Ֆոու Պին Հու, օպեր.` Բենիտո Ստրանջո, կոմպոզ.` Միք Ուիթքամփ, նկ.` Ֆլորիս Վոս, մոնտ.` Մենո Բոռեմա, հնչ.` Մարկո Վերմաաս, Անդրեա Սելիգման:
Դերերում. Կեյ Կատայամա, Իվլին Վու, Ջո Քու, Գուիդո Պոլեմանս, Ա.Ս.Չան, Չեն Չյուն Լոկ:

Առաջին հայացքից թվում է, թե կինոնկարը բաղկացած է երեք առանձին, կարճ ֆիլմերից: Բայց ասիացի երեք երիտասարդ հերոսուհիների կյանքի ուղիները, ի վերջո, հմտորեն միահյուսվում են: Երեքն էլ հայտնվում են արեւադարձային կղզում, եւ երեքի կյանքն էլ մոտեցել է շրջադարձային կետի:

Ֆոու Պին Հու

Ֆոու Պին Հու (ծն. 1970)
Հոլանդաբնակ չինացի է, արդյունաբերական դիզայն է ուսանել Դելֆտի համալսարանում եւ գրաֆիկական դիզայն` Ամստերդամի Ռիտվելդ ակադեմիայում: Առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` «Ջեքին» (համառեժիսոր` Բրաթ Լյաթիֆի), 2000-ին ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում:

Ֆիլմոգրաֆիա
Կոլայի սիրահարները(1995, կարճամ.), Դմբոն (1996, կարճամ.), Արեւոտ ցերեկ (1997, կարճամ.), Ընտիր մառոլ (1997, կարճամ.), Ատոմային տղան (1997, կարճամ.), Ջեքի (2000, համառեժ.), Չտեսնված երկիր (2001, կարճամ.):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union margaret_mid The European Cultural Foundation