Հակառակ ուղղությամբՖրանսիա 2005, 8min.
Սց./ռեժ.` Տիգրան Ավետիքյան, օպեր.` Լ.Դեսմե, Տ.Ավետիքյան, հնչ.` Ջ.Իրանցո, Մ.Պըտի Ժան, մոնտ.` Մ.Լը Գերնըվել:
Մի պատանի փորձում է դպրոցից դուրս գալու ելք գտնել: Կհաջողվի՞ նրան: | Ավետիքյան, Տիգրան Տիգրան Ավետիքյան (ծն. 1985)
Դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին է: 2003-ին եղել է Լորան Աշարի “Վախը, փոքրիկ որսորդը” ֆիլմի ռեժիսորի ասիստենտը (Ժյուրիի մեծ մրցանակ Պանտեն Կոտեի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, 2004, Ժյուրիի մեծ մրցանակ Փարիզի Tout Court կինոփառատոնում, 2004): 2005-2006 թթ. որպես ռեժիսորի ասիստենտ մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը. “Մոլորվածը” (ռեժ.` Բազիլ Ռըմորի), “Ծովաստղը” (ռեժ.` Կարոլին Դըռյուա, ցուցադրվել է Կաննի փառատոնի “Ռեժիսորների երկշաբաթյակ” ծրագրում, 2006), “Արևն ու մահը միասին են ճամփորդում” (ռեժ.` Ֆրանկ Բովե, ցուցադրվել է Կաննի “Ռեժիսորների երկշաբաթյակ” ծրագրում, Պանտենի CՒtռ Court կինոփառատոնում, 2006), “Կղզում” (ռեժ.` Թեդի Լյուսի Մոդեստ, 2007): 2007-ին եղել է Ռոբեր Կետիկյանի (Գեդիգյան) ասիստենտը “Լեդի Ջեյն” ֆիլմի նկարահանման հրապարակում:
Ֆիլմացանկ
Հակառակ ուղղությամբ (2005), Ջուրն ընկնելով (2009):
|