VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մի փուչիկ

ԱՄՆ
2004, 24min.

Սց./ռեժ.` Արամ Հեքինյան, Արունա Նաիմջի, օպեր.` Ք.Դելսորտո, կոմպոզ./հնչ.` Ա.Հեքինյան, մոնտ.` Ա.Հեքինյան, Ա.Նամիջի:
Դերերում. Ռ.Բատիստա, Ա.Հեքինյան, Ս.Պադիլլա, Լ.Թեոդոս, Մ.Դոնովան:

Այս սյուրռեալիստական հեքիաթը պատմում է, թե ինչպես է կնոջ կենսաբանական ժամացույցը գործում իմացության, ինքնության եւ մարդկանց հետ հարաբերվելու փնտրտուքներում, ինչպես նաեւ տեսողական փոխաբերություն է ընտանիքում տղամարդու դերի մասին:

Հեքինյան Արամ և Նաիմջի Արունա

Արամ Հեքինյան (ծն. 29.09.1973, Բրեստ, Ֆրանսիա)
Դերասան եւ բեմադրիչ: Հայ հոր եւ ֆրանսուհի մոր զավակ: Մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ինժեներություն է ուսանել Արեւելյան Բրետանի (Ֆրանսիա) համալսարանում: 2000-ին դերասանական վարպետության դասեր է առել Նյու Յորքի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում, HB ստուդիայում եւ Լի Սթրասբերգի ինստիտուտում: Նկարահանվել է տասնյակ կինոնկարներում:

Արունա Նաիմջի
Ծնվել է Սքելդոն Գայանայում, մեծացելª Թորոնթոյում (Կանադա): Ուսանել է Նյու Յորքի Փարսոն դիզայներական դպրոցում: Աշխատել է որեպս գեղարվեստական տնօրեն գովազդի բնագավառում եւ որպես ուսուցիչ Պուսանում (Հարավային Կորեա): 2005-ին ավարտել է Նյու Յորքի Նոր դպրոց համալսարանը՝ դիզայնի, տեխնոլոգիայի եւ կինոյի գծով: Մասնակցել է մի շարք անկախ ֆիլմերի, հեռուստատեսային եւ տեսաֆիլմերի ստեղծմանը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council European Union The European Cultural Foundation