Հրաշալի աշխարհՀոլանդիա 2004, 46min.
Ռեժ.` Կոկո Շրիբեր, օպեր.` Ջոնաթան Վեյլանդ, Ժակո Վան' Թ Հոֆ, Ստին Վան Սանտեն, կոմպոզ.` Հարի Դե Վիտ, մոնտ.` Գիս Զեվենբերգեն, հնչ.` Ռիք Մեյեր, Քիս Դե Գրոոթ, Պիտեր Գույթ. պրոդ.` Յ. Բ. Մաքրանդեր:
Քաղաքն իսկական քաղաք չէ` առանց անօթեւաների: Այդ կեղտոտ շրջմոլիկները, վրդովված գոռգոռանները, գզգզված արարածները յուրովի հարստացնում են մեր կյանքը, թեեւ մենք դա չենք գիտակցում: Ֆիլմն ուսումնասիրում է այն մարդկանց, ովքեր դուրս են ընկել մեր բարեկեցիկ վիճակից: Սա պատկերային եւ երաժշտական տուրք է մոռացության տրված այդ անձանց: | Շրիբեր, Կոկո Կոկո Շրիբեր (ծն. 1961)
Սովորել է Ռիթվելդի արվեստի ակադեմիայում` մասնագիտանալով լսատեսողական արվեստների մեջ: Հինգ ֆիլմի հեղինակ է, որոնցից երկուսը մրցանակի են արժանացել: ՙՀրաշալի աշխարհի՚ DVD-ն փողոցում վաճառում էին հենց անօթեւանները:
Ֆիլմոգրաֆիա
Շարժման մեջ (1994), Սովորական ընտանիք (1996), Նախաճաշ Բուդապեշտում (1996) , Դեռ բավականաչափ չմեծացած (1997), Նախ` սպանիր (2001):
|