VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հիշողություններ Բեռլինից. Վայմարյան մշակույթի մթնշաղը

ԱՄՆ
1976, 68min.

Ռեժ./օպեր./մոնտ./պրոդ.` Գարի Քոնքլին, հնչ.` Ջուլիա Կաստելյանոս, Ջոն Դանիելս:

Քրիսթոֆեր Այշերվուդի, Լուիզ Բրուքսի, Լոթե Այսների, Էլիզաբեթ Բերգների, Ֆրանսիս Լեդերերի, Կառլ Ցուքմայերի, Գրեգոր Պատագորդսկու, Կլաուդիա Արրաուի, Ռոիդոլֆ Քոլիշի, Միշա Սպոլյանսկու, Հերբերթ Բայերի, Իզե Գրոպիուսի, Արթուր Քյոսթլերի մասնակցությամբ:

Ֆիլմը ոգեկոչում է Վայմարյան հանրապետության մայրամուտին Բեռլինի քաղաքական եւ գեղարվեստական խմորումները` հենց այդ ամենի հեղինակների օգնությամբ: Սա Հիտլերի` իշխանության գլուխ անցնելուն նախորդած տարիների անգին փաստագրություն է:

Քոնքլին, Գարի

Գարի Քոնքլին (Չանղալյան, ծն. 1932, Ֆրեզնո)
1963–1965 թթ. կինո եւ պատմություն է ուսանել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, ապա` պատմություն` Փարիզի համալսարանում: Ճանաչված վավերագրող է:

Ֆիլմոգրաֆիա
Փոլ Բոուլզը Մարոկկոյում (1970), Ռուֆինա Տամայո. Նրա արվեստի ակունքները (1972), Հիշողություններ Բեռլինից. Վայմարյան մշակույթի մայրամուտը (1976), Լոս Անջելեսը` Էդուարդ Ռուշայի արվեստում (1980), Գոր Վիդալ. ՙոչ՚ ասած մարդը (1993), Գրառումներ հրաբխի տակից (1984) Դասակարգի հարց. անգլիական գրական կյանքը 1918 -1945 թթ. (1992), Հոլիվուդի հասարակական կյանքը 30-ականներին եւ 40-ականներին (1995), Վերակրուս (1998), Հիշելով դրախտը. Հոլիվուդի ոսկեդարը (1998).

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo European Union The European Cultural Foundation