Վարպետ Արսենը` քարից, ջրից ու փոշուց ստեղծվածԹուրքիա 2004, 29min.
Սց./ռեժ.` Օզքան Քյուչյուք, օպեր.` Օզքան Քյուչյուք, Ֆեսիհ Ալփագու, Սավաշ Բոյրազ, երաժշտ.` Սմետանա, Թեմոյե Էզեդին, Թեմուրե Հեսեն, Էգիդե Ցիմո, մոնտ.` Օզքան Քյուչյուք, Զեյնապ Ուղուզ:
Մնջախաղի վարպետ, հայաստանցի քուրդ Արսեն Փոլադովը 2003-ի մայիսին մոտ մեկ ամիս է անցկացրել Դիարբեքիրում՝ մնջախաղի դասեր տալով: Ֆիլմը ներկայացնում է նրա դիրաբեքիրյան օրերը: | Քյուչյուք, Օզքան (ծն. 1975, Մազգիրտ)
Ավարտել է Յիլդիզի տեխնիկական համալսարանի շրջակա միջավայրի ճարտարագիտության ֆակուլտետը: Մարմարայի համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտի ռադիոհեռուստատեսության բաժնի ասպիրանտ է: 1995-ից աշխատում է Միջագետքի կինոխմբի հետ: Գրում է նաեւ ֆիլմերի քննախոսականներ:
Ֆիլմոգրաֆիա
Ահա Դիարբեքիրը` տարիներ անց (2003), Սնդուկը (2004, օպեր .), Դիարբեքիրի տանիքներին (2004):
|