ՄարսՌուսաստան 2004, 97min.
Սց./ռեժ.` Աննա Մելիքյան, օպեր.` Պլեգ Լուկեւ, կոմպոզ.` Ալեքսեյ Այգի, մոնտ.` Իվան Լեբեդեւ, հնչ.` Ալեքսանդր Կոպեյկին, պրոդ.` Սաբինա Երեմեւա, Ռուբեն Դիշդիշյան:
Դերերում. Գոշա Կուցենկո, Նանա Կիկնաձե, Արթուր Սամոյլով:
Մոսկվացի բռնցքամարտիկ Բորիսը, գնացքում արթնանալով, պատուհանից փորձում է կարդալ քաղաքի անունը` «Մար...ս»: Եթե երկաթուղային կայարանի նեոնե ցուցանակի վրա երեւային բոլոր տառերը, կընթերցվեր` «Մարքս», պատմական մատերիալիզմի հիմնադրի ազգանունը, որի պատվին էլ ժամանակին կոչվել է խորհրդային այս փոքրիկ քաղաքը: Մարսի ամեն քաղաքացի մի ծածուկ, ուժգին ցանկություն ունի կամ էլ երազանք` ամեն կերպ հեռանալ Մարսից: | Մելիքյան, Աննա Աննա Մելիքյան
Ծնվել է Բաքվում, մեծացել` Երեւանում, 1994-տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ուսանել է կինոյի դպրոցում, Սերգեյ Սոլովյովի արվեստանոցում: 2001-ին որպես փորձնակ Գերմանիայում մասնակցել է մի քանի ֆիլմի ստեղծմանը: 2002-ին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել հեռուստատեսությունում: «Մարսը» նրա առաջին խաղարկային ֆիլմն է:
Ֆիլմոգրաֆիա
Անդանտե (1998, կ/մ.) Արի թռչենք (1999, կ/մ.), Poste Restante (2000, կ/մ.), Կոնտրաբաս (2002, կ/մ.):
|