VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մարիամ

Հայաստան
2005, 125min.

2005, Հայաստան, ՙՀայֆիլմ՚, 125 րոպե

Սցեն./ռեժ.` Էդգար Բաղդասարյան, օպեր.` Վահագն Տեր - Հակոբյան, կոմպոզ.` Արա Գեւորգյան, հնչ.` Կարեն Ծատուրյան:
Դերերում. Ժանեթ Հովհաննիսյան, Սամվել Սարգսյան, Արտաշես Շահվերդյան, Վիգեն Ստեփանյան:

Մարիամը, որը թարգմանիչ է աշխատում խուլ ու համր երեխաների դպրոցում, դիմում է հոգեբանին: Նա տարօրինակ խնդիր ունի. տանը խորհրդավոր բաներ են կատարվում: Չգիտես որտեղից հայտնվող ուժեղ լույսի պատճառով ջարդվում է ամբողջ ապակեղենը, եւ դա ուղեկցվում է արտասովոր ձայնով: Ակնհայտ է, որ սա Մարիամի առաջին այցը չէ հոգեբանին. նախկինում եւս նա եղել է այստեղ, բայց ինչ-որ պատճառով բուժումն ընդհատել է: Հոգեբանը սկսում է վարանել «շիզոֆրենիա» ախտորոշումը տալուց առաջ: Ի՞նչ է կատարվում այս կնոջ հետ: Նա իրո՞ք հոգեբանի կարիք ունի, թե՞ հոգեբանն ինքն էլ օգնության կարիք է զգում:

Բաղդասարյան, Էդգար

Էդգար Բաղդասարյան (ծն. 1964, Երեւան)
1985-ին ավարտել է Երեւանի անասնաբուժական ինստիտուտը : 1986-1987 թթ. ադմինիստարատոր է եղել Հայհամերգում, 1988-ից` ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր ՙՀայկ՚ եւ ՙՀայֆիլմ՚ կինոստուդիաներում:

Ֆիլմոգրաֆիա
Խաղեր (1990), Հոսք (1997), Սուրբ ծեսերի երկիր (2002):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation