Շրջող Մանոլոն. սայլակների տիրակալըԻսպանիա 2004, 59min.
Ռեժ./օպեր.` Մանուել Գոնսալես, կոմպոզ.` Էլբիչո:
Մանոլոն անօթեւան է, ապրում է Մադրիդի.. փողոցներում, ուր ապրուստը վաստակում է ուրիշների դեն նետածը վաճառելով: Նա շրջում է հանրախանութի սայլակներով, որոնց թիվը երբեմն հասնում է ութի, եւ բոլորն էլ լի են վաճառքի ենթակա պիտույքներով: Դա ծանր աշխատանք է, բայց Մանոլոն երջանիկ է թվում եւ միշտ անուշ խոսք ու ժպիտ ունի բոլորի համար: Կինոխցիկը հետեւում է Մանոլոյին` ցույց տալով նրա կենսակերպը եւ բացահայտելով, թե ինչու է նա հայտնվել փողոցում: | Գոնսալես, Մանուել Մանուել Գոնսալես
2000-ին ավարտել է Համբերսայդի համալսարանը (Անգլիա): Այնուհետեւ ստեղծել է սեփական կինոընկերությունը, որտեղ իրագործել է մի շարք նախագծեր: Այժմ նախապատրաստում է իր առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որը կնկարահանվի Անգլիայում:
Ֆիլմոգրաֆիա
Հրշեջի պարագաներ (1999, խաղ.) Անձնական նախագիծ (2000, խաղ.), Նոր գնդեր (2001, խաղ.), Շրջող Մանոլոն (2002, վավեր.), Խելահեղություն (2003, տեսահոլովակ), Դարպասապահը (2003, խաղ.):
|