VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կյանքը որպես սեռական ճանապարհով փոխանցվաղ մահացու հիվանդուոյուն

Լեհաստան / Ֆրանսիա
2000, 97min.

Սց./ռեժ.` Քշիշտոֆ Զանուսսի, օպեր.` Էդվարդ Կլոշինսկի, կոմպ.` Վոյչեխ Կիլյար, նկ.` Հալինա Դոբրովոլսկա, մոնտ.` Մարեկ Դընի, հնչ.` Կատաժինա Ջիդա:
Դերերում. Զբիգնեւ Զապաշեւիչ, Քրիստինա Յանդա, Տադեուշ Բրադեցկի, Մոնիկա Քշիշկովսկա, Պավել Օկրասկա, Եժի Ռաձիվիլովիչ, Շիմոն Բոբրովսկի, Ալեքսանդր Ֆաբիշյակ, Ռոդբադ Կլինստրա, Քսավյե Շլիվանսկի, Մարեկ Բրոձկի:

Սուրբ Բեռնարդի մասին պատմող ֆիլմի նկարահանումների ժամանակ 60-ամյա բժիշկ Տոմաշ Բերգը սկսում է հետաքրքրվել, թե ինչպես է մարդը պատրաստվում մահվան: Այս կենսուրախ, հեգնոտ, հաջողակ մարդը երբեք չի մտորել ոչ մահվան, ոչ նախամահու հնարավոր տանջանքների, ոչ էլ կրոնի մասին: Հանկարծ պարզվում է, որ նա մահացու հիվանդ է: Նույնիսկ թանկարժեք վիրահատությունը լավագույն արտասահմանյան կլինիկաներից մեկում չի կարող կանխել տանջալից մահը: Տոմաշը գիտակցում է, որ իր օրերը հաշված են: Նրա հոգում հեղաշրջում է կատարվում: Տարեց բժիշկը կանգնում է երկընտրանքի առաջ. ինքնասպա±ն լինել` վերջ տալով տանջանքներին, թե± դիմանալ ճակատագրի փորձությանը եւ հավատքի գալ:

Զանուսսի, Քշիշտոֆ

Քշիշտոֆ Զանուսսի (ծն. 1939, Վարշավա)
1955-59 թթ. ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-57-ին` կինոդասախոսությունների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959-ին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել 1963-ին համալսարանի փակվելու պատճառով: 1960-ին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966-ին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր և հեռուստաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981 թթ. եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979-ից "Տոր" ստեղծագործական միավորման (այժմ` "Տոր" կինոստուդիա) տնօրենն է: Շատ ու շատ կարևոր ֆիլմեր է թողարկել, այդ թվում` իր ընկերոջ` Քշիշտոֆ Կեշլյովսկու ուշ շրջանի գործերը: 1994-ին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ: Զանուսսին անդամակցում է նաև Եվրոպական կինոակադեմիային, Լեհաստանի կրթության ակադեմիային, ՊԵՆ ակումբին, Լեհաստանի գրողների ընկերակցությանը: 1992-ից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է: Մոսկովյան ՎԳԻԿ-ի, Բուխարեստի Յ. Լ. Կարաջելի անվան թատրոնի և կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի, Մինսկի եվրոպական հումանիտար համալսարանի, Բուլղարիայի համալսարանի, Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության համալսարանի, Վալենսիայի և Լյուբլինի կաթոլիկական համալսարանների պատվավոր դոկտոր է:

Ֆիլմացանկ
Երկինք տանող գնացքը (1958), Կաղ սատանա (1958), Տանիք (1959), Ցեմենտ և խոսքեր (1959), Հայացք անկյունից (1960), Հովանոց (1960), Բռնիր գողին (1960), Ինքնաթիռ Բուդապեշտից (1961), Ուսանողներ (1962), Վկան (1964), Գավառացու մահը (1966), Մարիա Դոմբրովսկա (1966, հ/ֆ), Համակարգիչներ (1967), Քշիշտոֆ Պենդերեցկի (1968, վավեր., հ/ֆ), Բյուրեղի կառուցվածքը (1968), Ընտանեկան կյանք (1971), Պատի հետևում (1971), Լուսավորում (1973), Քաթամաունթի սպանությունը (1973, վավեր.), Եռամսյակային հաշվեկշիռ (1975), Գիշերային հերթապահություն (1975), Քողարկում (1976), Անատոմիայի դաս (1977, հ/ֆ), Կանանց տունը (1977, հ/ֆ), Լյուտոսլավսկի, Պենդերեցկի, Բըրդ (1977, վավեր., հ/ֆ), Իմ Կրակովը (1977, վավեր., հ/ֆ), Պարույրը (1978), Գիշերային ճանապարհներ (1979, հ/ֆ), Հաստատուն գործոն (1980), Պայմանագիրը (1980, հ/ֆ), Հեռավոր երկրից. Հովհաննես Պողոս II պապ (1981, վավեր.), Գայթակղություն (1981), Անհասանելին (1982, հ/ֆ), Հրամայական (1982), Վատիկան. մշակույթի մայրաքաղաքը (1982, վավեր.), Կապտամորուսը (1983, հ/ֆ), Հանդարտ արևի տարին (1984), Օրինակ (1985), Հանգած օրեր (1987), Որտեղ էլ լինես, եթե կաս… (1988), Գույքագրում (1989), Քշիշտոֆ Զանուսսիի հարցազրույցը Լյուտոսլավսկու հետ (1989, վավեր.), Երկար զրույց թռչնի հետ (1988), Կյանք կյանքի համար (1988), Ելցին. Իմ Ռուսաստանը (1988, վավեր., հ/ֆ), Նապոլեոն (հ/ս, 3-րդ մաս, Մարիա Վալևսկա, 1988), Լուռ հպումը (1992), Զրույցներ Քշիշտոֆ Զանուսսիի հետ (1882-93, վավեր.), Տպավորություններ Շոպենի երաժշտությունից. Շոպենը Լաժենկի զբոսայգում, Շոպենը կենտրոնական երկաթուղային կայարանում (1993, վավեր.), Երաժշտությունը վարշավյան գետտոյում (1993, վավեր.), Զրույցներ լորդ Եհուդի Մենուհինի հետ (1994, վավեր.), Հանգստյան օրերի պատմություններ (1995-2000, հ/ս), Re Pescatore (1995), Չվախենալ (1996), Մեր Աստծու եղբայրը (1996), Ամբողջ թափով (1996), Արտույտը (1999), Կյանքը` որպես սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություն (2000), Հավելվածը (2002), Համերաշխություն, համերաշխություն ("Տանկեր" նովելը, 2005), Անցանկալի անձ (2005), Սև արևը (2006), Սիրտն ափի մեջ (2008), Ներքին ձայներ (2009), Փոխայց (2009)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation