VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Շարունակիր ժպտալ

Լատվիա
2004, 58min.

Սց.` Ասկոլդ Սաուլիտիս, Վիկտոր Դուկ, ռեժ./պրոդ.` Ասկոլդ Սաուլիտիս, օպեր.` Միկ Մեյրան, Ուլդիս Յանցիս, Ասկոլդ Սաուլիտիս, կոմպոզ,` Յանիս Բրունովսկիս, մոնտ.` Լիենե Բալինա, Ասկոլդ Սաուլիտիս, հնչ.` Յանիս Բրունովսկիս:

Ֆիլմը պատմում է անհայտ կորած զինվորների փնտրող չորս մարդկանց մասին: Ի՞նչն է 30 տարվա հին ընկերներին ձգում դեպի վաղուց մոռացված ռազմի դաշտերը: Այս հարցին պատասխանելու համար պետք է գտնել կյանքի իմաստը: Անկեղծ հուզականությամբ ֆիլմը հետեւում է անհայտ զինվորի վերադարձին հայրենիք` ավելի քան կես դար անց:

Մրցանակներ

Ազգային մրցանակ լավագույն սցենարի համար, Ազգային մրցանակ լավագույն երաժշտության համար, Հանդիսատեսի ազգային մրցանակ, «Ինտերֆիլմ» մրցանակ, Արսենալ, 2004, Ռուսաստանի նախագահւ հատուկ մրցանակ, Եկատերինբուրգի վավերագրական ֆիլմերի փառատոն, Ռուսաստան, 2004:

Սաուլիտիս, Ասկոլդ

Ասկոլդ Սաուլիտիս (ծն. 1966, Լիեպայա, Լատվիա)
1996-2000 թթ. սովորել է Լատվիայի մշակույթի ակադեմիայում, որն ավարտել է հեռուստատեսային ռեժիսորի մասնագիտությամբ: Հետեւել է սցենարական եւ ռեժիսորական մի շարք դասընթացների Դանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեդիայում: 1989-1999 թթ. աշխատել է Ռիգայի կինոստուդիայում, ինչպես նաեւ` տարբեր հեռուստածրագրերի վրա, որպես ռեժիսոր եւ օպերատոր` համագործակցել «Կաուպո», «Ռիյա», «Ֆորմա» կինոընկերությունների հետ: 2000-ին հիմնել է «Սուբյեկտիվ ֆիլմա» անկախ կինոընկերությունը

Ֆիլմոգրաֆիա
Պահարան (1988, փորձարար.) XXX (1989, փորձարար.), Օպերայի սրճարանը (1990, փորձարար.), Բարի ախորժակ (1990, փորձարար.) Օպերա (1991, փորձարար.), «Ինտիմ» սրճարան (1991, փորձարար.), Ով է ապրում «կոմունալկաում» (1993, վավեր.) Եվրոպայի առեւանգումը (1998, վավեր.) , Կլարան եւ Ռուբինշտեյնը (1999, անիմ.), Կարմիրը եւ դարչնագույնը (1999, վավեր.), Տրիստան եւ Իզոլդա (1999, կ/մ.) Երիտասարդության գարունը (2001, վավեր.), Երգող երկիրը (2003, վավեր.) Ռիգա. ոգեշնչման քաղաքը (2003, վավեր.):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation