VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Լռություն

Ռուսաստան
2002, 27min.

Ռեժ./օպեր./մոնտ./ պրոդ.` Վիկտոր Կոսակովսկի, կոմպոզ.` Ալեքսանդր Պոպով, հնչ.` Իվան Գուսակով, Վիկտոր Կոսակովսկի:

Ռեժիսորի բնորոշմամբ, այս «պատահական» ֆիլմը նկարահանվել է նրա բնակարանի պատուհանից: Յուրատեսակ օրինակ է, թե ինչ կարող է կատարվել մեր աչքի առաջ ուշադիր նայելու դեպքում: Մեկ տարվա ընթացքում, օրվա տարբեր ժամերին, նույն դիտակետից տարբեր ոսպնյակներով ու տարբեր ոճով նկարահանվել է Պետերբուրգի փողոցներից մեկի մի քանի խորանարդ մետրը: Իրական պատմությունը, այսպես, թե այնպես, ռեալիզմը վերածում է սյուրռեալիզմի, վերացականության:

Կոսակովսկի, Վիկտոր

Վիկտոր Կոսակովսկի (ծն.1961)
Ավարտել է Սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Լեւ Նիկոլաեւի արվեստանոց, 1988): Առաջին իսկ աշխատանքը` ռուս ականավոր իդեալիստ փիլիսոփա Ալեքսեյ Լոսեւի վավերագրական դիմանկարը, արժանացել է մի շարք մրցանակների: Ռուս գեղջկուհի Աննա Ֆյոդորովնայի եւ նրա եղբոր մասին պատմող «Բելովները» Կոսակովսկուն միջազգային ճանաչում է բերել եւ 20-ից ավելի պարգեւներ, այդ թվում` Յորիս Իվենսի անվան մրցանակ: «Լռություն» ֆիլմը արդեն ցուցադրվել է աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Ֆիլմոգրաֆիա
Լոսեւ (1990) Օրերս (1991), Բելովները (1993) Չորեքշաբթի. 19.7.1961 (1997), Պավելը եւ Լյալյան (1998), Հարսանիք (2000) Մանկապարտեզ (2000):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA Printinfo The European Cultural Foundation