VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բայց ժամը մոտ է

Լատվիա
2004, 87min.

Սց./ռեժ.` Յուրի Պոշկուս, օպեր.` Անդրեյ Ռուձատ, Յուրի Պոշկուս, Իգոր Ստադ, Պատերիս Տիդրիկիս, մոնտ.` Ֆրանսիս Վեսին, Օսկար Պոյկան, հնչ.` Յանիս Բրունովսկիս, պրոդ.` Ունա Մեյերգա:

Էրիկն ու Դանիելը Ռիգայի փողոցներում քարոզում են Ավետարանը եւ ժամանակակից քրիստոնեական ապրելակերպի իրենց տարբերակը: Թեեւ նրանք ընկերներ են, կյանքի հակադիր ընկալումներ ունեն. մեկը ծայրահեղ մատերիալիստ է, մյուսը` ծայրահեղ իդեալիստ: Ֆիլմը գրոտեսկային եւ միաժամանակ իրական պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր ջանում են մոլեռանդ հավատը համակցել աշխարհիկ ցանկությունների ու առօրյա գոյապայքարի պահանջների հետ:

Մրցանակներ
Մեծ մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար եւ FIPRESCI.-ի մրցանակ, Լատվիայի ազգային կինոփառատոն, 2004:

Պոշկուս, Յուրիս

Յուրիս Պոշկուս
Անգլերեն լեզու եւ գրականություն է ուսանել Լատվիայի համալսարանում եւ կինոարվեստª Կալիֆորնիայի պետական համալսարանում: 1995-ին ավարտել է Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտի կինոբաժինը:

Ֆիլմոգրաֆիա
Զբոսանք Քյոնիգսբերգի շուրջը (1990), Հոգեվարք հունվարին (1991), Կանգնեցրեք բոլոր սարքերը (1991), Մինչդեռ Կոպենհագենում (1992), Կյանքի եւ ձկան դպրոց (1992), Կիրակնօրյա առավոտ (1995), 110/220 (1997), Մահվան հրեշտակներ (1999):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation