VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Թաքնված ճշմարտություններ

Նիկարագուա
2003, 51min.

Սց./ռեժ.` Ռոսսանա Լակայո, օպեր.` Ֆրանկ Պինեդա, մոնտ.` Խերարդո Արսե, պրոդ.` Մարթա Կլարիսա Էռնանդես ի Խոսե Լուիս Էրգեդաս:

Ֆիլմը ձայն է տալիս փողոցային կանանց, որոնք լուռ վաստակում են իրենց ապրուստը մարմնավաճառությամբ: Այս անգամ նրանց ազատ ու աներկյուղ արտահայտվելու հնարավորություն է տրվել, առանց բարոյախոսական կրկնակի չափանիշերին տուրք տալու, որոնք դատապարտում են, բայց այլընտրանք չեն առաջարկում: Կինոխցիկը զննում է` զերծ մնալով դատողություններից ու մեկնաբանություններից` որպես համարձակ ականտես:

Լակայո, Ռոսսանա

Ռոսսանա Լակայո (ծն. 1956, Մանագուա)

Ավարտել է Վիրջինիայի Մադեյրա դպրոցը, տնտեսագետի որակավորում ստացել Հյուսիսային Կարոլինայի Դյուք համալսարանում: 80-ականներին համագործակցել է Նիկարագուայի կինոինստիտուտի (INCINE) հետ` նկարահանելով վավերագրական կինոնկարներ եւ տեսաֆիլմեր: Մրցանակների է արժանացել տարբեր փառատոներում: Այժմ Նիկարագուայի կինոընկերակցության (ANCI), Մշակութային հիմնադրամի անդամ է. հիմնել է ՙԳոտա ֆիլմս՚ կինոընկերությունը:

Ֆիլմոգրաֆիա
Անգրագիտության վերացումը Նիկարագուայում (1983), Նկարահանելով վավերագրական ֆիլմ (1984), Եթե սրանք անցնեն (1985), Խուլիո Կորտասարի բնութագիրը (1985), Խոսենք իջեցրած վարտիքի մասին (1985), Առողջ մայր, առողջ երեխա (1986), Մայրական կաթ (1986), Լեոնել Վանեգաս (1988), Կյանք` սիրով (Էռնեստո Կարդենալ) (1988), Լսենք կանանց (1988), Գաղտնիք միայն ինձ համար (1988), Լեոնսիո Սաենս (1988), Անա Կլարա (1991), Միավորելով հույսերը (1999):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation