VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բերքահավաքի ժամանակը

Ռուսաստան
2003, 67min.

Սց./ռեժ.` Մարինա Ռազբեժկինա, օպեր.` Իրինա Ուրալսկայա, կոմպոզ.` Անտոն Սիլաեւ, պրոդ.` Տատյանա Կանաեւա, Նատալյա Ժելտուխինա:
Դերերում. Լյուդմիլա Մոտորնայա, Վյաչեսլավ Բատրակով, Դիմա Յակովլեւ, Դիմա Երմակով:

ֆիլմում պատկերված է մի ռուս ընտանիքի կյանքը փոքրիկ գյուղում, Երկրորդ աշխարհամարտից հետո: Գեղեցիկ կինը, ողբերգական հանգամանքների բերումով, հարկադրված է տրակտոր վարել. ամուսինը ռազմի դաշտում կորցրել է ոտքերը: Հումորը, սերը հերոսների հանդեպ, թախիծը անցած-գնացած ժամանակների ու մարդկանց համար ֆիլմը դարձնում են առանձնահատուկ իրադարձություն այսօրվա ռուսական կինոյում:

Մրցանակները
FIPRESCI-ի մրցանակ եւ Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի դիպլոմ, Մոսկվայի 26-րդ միջազգային կինոփառատոն, 2004, Հատուկ մրցանակ` լավագույն ռուսական ֆիլմի համար. Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոն, 2004:

Ռազբեժկինա, Մարինա

Մարինա Ռազբեժկինա (ծն. 1956)
Ավարտել է Կազանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է հանրապետական եւ օտարալեզու թերթերում: 1986-ից սցենարներ է գրում: Նրա վավերագրական ֆիլմերն արժանացել են ազգային եւ միջազգային փառատոների մրցանակների, նկարահանել է նաեւ հեռուստատեսային ֆիլմեր: Ռուսաստանի կինոակադեմիայի անդամ է: «Բերքահավաքի ժամանակը» նրա առաջին խաղարկային ֆիլմն է:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation