VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հարեվան գերեզմանի տղան

Շվեդիա
2002, 100min.

Սց.` Սառա Հելդի, Կատարինա Մազետտի, ռեժ.` Քյել Սունդվալ:
Դերերում. Էլիսաբեթ Կառլսոն, Միխայել Նյուքվիսթ:

Այրի գրադարանավարուհի Դեզիրեն հաճախ է այցելում ամուսնու շիրմին: Ագարակատեր Բենին էլ նույնքան հաճախ այցի է գալիս ծնողների գերեզմանին: Միմյանց հանդիպելով` Դեզիրեն եւ Բենին սկսում են շփվել: Չնայած նրանք կարծես թե ընդհանուր քիչ բան ունեն, պարզվում է` թերեւս հենց իսկն են, որ կան մեկմեկու համար:

Սյունդվալ, Քյել

Քյել Սյունդվալ (ծն. 1953, Էլվսբյուն, Շվեդիա)
Աշխատել է ռադիոյում, նկարահանել գովազդներ, դետեկտիվ կինոնկարներ և կատակերգություններ:

Ֆիլմոգրաֆիա
Ջեքփոթ (1980), Այնուամենայնիվ, մեր բախտը բերեց եղանակի առումով (1980), Մի աղմկիր, Յուհանսոն (1981), Երջանիկը (1983), Հանուն օրենքի (1986), Որսորդները (1996), Բեք. ՙՄարգարիտ՚ պանսիոնը (1997), Վերջին պայմանագիրը (1998), Սեգեմիրի միջոցով (1998), Ձմեռ պապը բոլոր երեխաների հայրն է (1999), Բեք. վրեժի գինը (2001), Բեք. միայնակ մարդը (2002), Բեք. կարտելը (2002), Հարեւան գերեզմանի տղան (2002), Սպառնալիքը (2004), Հաղթողը եւ պարտվողը (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation