VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ձեզ համար, իմ սիրելի տատիկ ու պապիկ

ԱՄՆ
2003, 3min.

Սց./ռեժ./մոնտ.` Քրիստոֆեր Ադամյան, կոմպոզ.` Մ.Էքիզյան:

Փորձարարական ֆիլմ, որտեղ օգտագործված են ռեժիսորի խոսքը եւ մի հին ընտանեկան լուսանկար` ներկայացնելով եղեռնից մազապուրծ նրա մեծ ծնողներին ու վերաբերմունքն այդ մարդկանց հանդեպ, որոնց նա երբեք չի տեսել:

Ադամյան, Քրիստոֆեր

Քրիստոֆեր Ադամյան (ծն. 1966, Նյու Յորք)
Գրող եւ կինոռեժիսոր: Ուսանել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոյի դպրոցում եւ Հարվարդ համալսարանում: MBA-ի կոչում է ստացել Քոլամբիա համալսարանում: «էյ էմ Նյու Յորքի» սյունակագիրներից է, աշխատակցում է նաեւ «Նյու Յորք թայմս», «Նյու Յորք փրես», «Սիթի մագազին», «Արմինիան ռիփորթեր», «Արմինիան ռիվյու» եւ այլ պարբերականների: Արտադրել եւ նկարահանել է երաժշտական տեսաֆիլմեր ու կինոնկարներ, վերջերս ավարտել է իր առաջին վեպը` «Խոսելով ֆրանսերեն»-ը: Քրիստոֆերը «Նոր ալիք» հայկական մշակութային հիմնարկի հիմնադիրն է եւ գործադիր պրոդյուսերը, մի հաստատություն« որն աջակցում է հայկական դպրոցներին եւ մշակութային կազմակերպություններին:

Ֆիլմոգրաֆիա
Մի ազգի դիմանկարները (2002 - 2005), Մի լար (2005), Փորձարարություններ (2005):
Ձեզ համար, իմ սիրելի տատիկ ու պապիկ:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation