VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վավերագրողը

Հայաստան
2003, 80min.

Սց.` Հարություն Խաչատրյան, Միքայել Ստամբոլցյան, Վալերի Գասպարյան, ռեժ.` Հարություն Խաչատրյան, օպեր.` Վահագն Տեր - Հակոբյան, Արմեն Միրաքյանի, Լեւոն Պետրոսյանի համագործակցությամբ, նկ.` Վարդան Սեդրակյան, երաշտ.` Ավետ Տերտերյան, մոնտ.` Սոֆյա Գաբրիելյան, հնչ.` Անահիտ Կեսայան:
Դերերում. Սուրեն Բաբայան, Հարություն Ջավազյան (Հարութիկ), Կոստաս Կալաֆատիս (Էքմեքչյան), Ագաթա Վանունց, Ռուբեն Խաչատրյան, Լեւոն Ղազարյան, Սուսաննա Ղազարյան:

Ֆիլմի գլխավոր հերոսը ռեժիսոր - վավերագրող է, որն իր փոքր խմբով նկարահանում է տարբեր սյուժեներ: Արտաքուստ կարծես թե չկապակցվող այդ նյութերը, կողք - կողքի շարվելով, կազմում են 90-ականների Հայաստանի խճանկարը. նորածիններ, ծնողազուրկ երեխաներ, մուրացիկ երեխաներ, փախստականներ, թափառական շներ, մեղավոր եւ անմեղ կալանավորներ... Անցումային ժամանակների անանց ողբերգություն... Եվ հույս, որ ծնվում է ծայրահեղ հուսահատությունից:

Մրցանակներ
Հատուկ մրցանակ, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն, 2003, Հայաստանի պետական մրցանակ, 2004, «Վահագն» մրցանակ, 2004, Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ, Ռիգայի միջազգային կինոփառատոն, 2005:

Խաչատրյան, Հարություն

Հարություն Խաչատրյան (ծն. 1955, Ախալքալաք, Վրաստան)
1981-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսորական ֆակուլտետը: Ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա` «Հայֆիլմում»: Նրա գործերը բազմաթիվ մրցանակներ են շահել տարբեր միջազգային կինոփառատոներում: 2003-ին արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: ՀՀ վաստակավոր արտիստ է: 2007-ին ստացել է Արքայազն Քլաուսի մրցանակ (Նիդերլանդներ):

Ֆիլմացանկ
Մեր թաղի ձայները (1981), Հյուրընկալելով հրամանատարին (1985), Մի եղելության խրոնիկա (1985),Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից (1986), Կոնդ (1987), Սպիտակ քաղաք (1988), Քամին ունայնության (1989), Վերադարձ ավետյաց երկիր (1991), Վերջին կայարան (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (2005), Սահման (2009):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The Club The European Cultural Foundation