Հեռավոր գյուղըԹուրքիա 2004, 65min.
Սց./ռեժ./օպեր./մոնտ.` Քյազիմ Օզ:
Ֆիլմը ժամանակին մարդաշատ գյուղի մասին է, որտեղ մնացել են ընդամենը մի քանի ծերեր: Գյուղը դատարկվել է պատերազմի, գաղթի եւ տնտեսական պատճառներով: Գյուղացիերի մեծ մասը արտագաղթել է Եվրոպա, ոմանք էլ տեղափոխվել են Թուրքիայի մեծ քաղաքները: Ֆիլմը պատկերում է թե Եվրոպայում ու մեծ քաղաքներում հաստատվածների, թե գյուղում մնացածների ապրելակերպն ու կարոտալի ձգտումները, համեմատում արժեքների հին ու նոր համակարգերը` պատմելով հին ու նոր սերունդների օտարացման մասին: | Օզ, Քյազիմ Քյազիմ Օզ (ծն. 1973, Դերսիմ)
1998-ին ավարտել է Յըլդըզի տեխնիկական համալսարանի ինժեներաշինարարական ֆակուլտետը: Այժմ Մարմարայի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կինո եւ հեռուստատեսության բաժնի ասպիրանտ է: 1996-ից աշխատում է Միջագետքի մշակութային կենտրոնի կինոյի բաժնում:
Ֆիլմոգրաֆիա
Թող այս ձեռքերը թեւեր լինեին, եւ մենք կթռչեինք (1996, համառեժ.), Հող (1999, խաղ.), Լուսանկարիչը (2000):
|