VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Երկունք

Հայաստան
1976, 142min.

Սց.՝ Ա.Զուրաբով, ռեժ.՝ Ֆ.Դովլաթյան, օպեր.՝ Ա.Յավուրյան, կոմպոզ.՝ Մ.Վարդազարյան, նկ.՝ Ս.Անդրանիկյան, մոնտ.՝ Գ.Միլոսերդովա, հնչ.՝ Ի.Օրդուխանյան։
Դերերում. Խորեն Աբրահամյան, Ա. Այվազյան, Ա. Արիստակեսյան, Մ. Քեչօղլյան, Հ. Ֆոդուլյան, Մ. Ղարագյոզյան, Լ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Ա. Գասպարյան, Է. Պետրոսյան, Լ. Ներսիսյան:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո հայրենիք է գալիս քաղաքական եւ պետական փորձված գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը՝ նոր Խորհրդային Հայաստանի կառուցումը ղեկավարելու համար:

Դովլաթյան, Ֆրունզե

Ֆրունզե Դովլաթյան
Ծնվել է 1927-ին Նոր Բայազետում (այժմ՝ Կամո), մահացել՝ 1997-ին Երևանում:
1941-1952 թթ. Հայաստանի շրջանային թատրոնների, ապա և Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է եղել: 1947-ին ավարտել է այդ թատրոնի թատերական ստուդիան: 1950-ին "Այս աստղերը մերն են" ներկայացման մեջ Հրայրի դերակատարման համար արժանացել է Ստալինյան մրցանակի: 1959-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոց): 1959-1964 թթ. աշխատել է Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիայում: 1962-1964 թթ. "Մոսֆիլմ" կինոստուդիայի ռեժիսոր է եղել, 1964-1997 թթ. աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում: 1965-ին նկարահանել է "Բարև, ես եմ" կինոնկարը, որ շրջադարձային կետ է դարձել հայ կինոյի պատմության մեջ: 1943-ից խաղացել է բազմաթիվ ֆիլմերում: Մոսկովյան կինոստուդիաներում կյանքի է կոչել հետևյալ ֆիլմերը՝ "Ո՞վ է մեղավոր" (համառեժ՝. Լ. Միրսկի, ՎԳԻԿ-ի կինոստուդիա, 1958), "Մեր քաղաքի առավոտը" (համառեժ՝. Լ. Միրսկի, ՎԳԻԿ-ի կինոստուդիա, 1959), "Դիմա Գորինի կարիերան" (Գորկու անվան կինոստուդիա, 1961), "Առավոտյան ձայներ" (համառեժ՝. Լ. Միրսկի, "Մոսֆիլմ", 1963):

Ֆիլմոգրաֆիա
Ո՞վ է մեղավոր (1958), Մեր քաղաքի առավոտը (1959), Դիմա Գորինի կարիերան (1961), Առավոտյան գնացքներ (1963), Բարև, ես եմ (1965), Սարոյան եղբայրներ (1968), Երևանյան օրերի խրոնիկա (1972), Երկունք (1976), Ապրեցեք երկար (1979), Սիրամարգի ճիչը (1982) Վենետիկի միջազգային գիտաժողովը (1982), Մխիթարյանները (1982), Մշակույթների կամուրջ (1985), Մենավոր ընկուզենի (1986), Կարոտ (1990):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Printinfo The European Cultural Foundation