Մեռյալ ժամԿանադա 2005, 80min.
Ռեժ./օպեր./ հնչ.` Սթիվ Սանգեդոլչե, մոնտ.` Սթիվ Սանգեդոլչե, Ջեֆրի Փոլ:
Դերերում. Թիմ Բոլեն, Աննա Միշկովսկա, Ամեր Փաթերսոն, Քրիս Ուելշ:
Ֆիլմը պատմում է երկու քույրերի` Ուենդիի ու Ջուլիի եւ գոյատեւման նրանց ջանքերի մասին, չնայած սեքսի եւ թմրադեղերի չարաշահմանը, որի հետեւանքը անխոհեմ, հանցավոր պահվածքն է: Նրանց մի անփույթ քայլ է բաժանում ինքնասպանությունից: | Սանգեդոլչե, Սթիվ Սթիվ Սանգեդոլչե (ծն. 1959, Թորոնթո)
Ավարտել է Թորոնթոյի Շերիդան քոլեջը: Հափշտակվածությունը տնային տեսաֆիլմերով նրա մեջ տեւական հետաքրքրություն է արթնացրել ընտանիքի հանդեպ: Սանգեդոլչեն հետեւողականորեն խորամուխ է լինում ինքնության մթին ու խիստ անձնական կողմերի մեջ:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Լիալուսնի գիշեր (1983, համառեժ.), Վուդբրիջ (1985), Սրտի ռիթմերը (1990), Երգված երգ (1991), Մեքսիկա (1992), Սուիթբլադ (1993), Հեռու (1996), Պտղունց (2000):
|