VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մեռյալները

Արգենտինա / Ֆրանսիա / Հոլանդիա
2004, 78min.

Սց./ռեժ/`պրոդ./նկ./մոնտ.` Լիսանդրո Ալեսանդրո, օպեր.` Կոի Միլիորա, կոմպ.` Ֆլոր Մալեւա, հնչ.` Կատրիել Վիլդոսոլա:
Գլխավոր դերում` Արխենտինո Վարգաս:

Հինավուրց ջունգլիի սաղարթների միջով կարելի է տեսնել երկու սպանված տղաների եւ մարդասպանին: Շատ տարիներ անց մենք վերստին տեսնում ենք այդ մարդուն` արդեն ծերացած Վարգասին: Բանտարկության վերջին օրն է արդեն, եւ նա պատրաստվում է նորից ազատությունը ճաշակելու: Վարգասը ճանապարհ է ընկնում դստեր մոտ, որն ապրում է ջունգլիում, կղզու վրա: Լռության մեջ, նա մեն-մենակ է ջունգլիի եւ գետի հետ, որը նրան հետ ու առաջ է տանում ժամանակի միջով: Ուրիշ ոչինչ չկա, բացի լռությունից, այն սարսափելի գաղտնիքից, որ անթեղված է Վարգասի հոգում:

Ալոնսո, Լիսանդրո

Լիսանդրո Ալոնսո (ծն. 1975, Բուենոս Այրես)
Երեք տարի ուսանել է Բուենոս Այրեսի կինոհամալսարանում: 1995-ին գրել է «Երկուսն արահետին» կարճամետրաժ ֆիլմի սցենարը եւ նկարահանել Կատրիել Վիլդոսոլայի հետ: Մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը որպես ռեժիսորի ասիստենտ: Նրա առաջին ինքնուրույն խաղարկային ֆիլմը` «Ազատությունը», 2002-ին քննադատների երկու պատվավոր հիշատակությանն է արժանացել Ռոտերդամի միջազգային փառատոնում:

Ֆիլմոգրաֆիա
Երկուսն արահետին (1996, կարճամ. համառեժ.), Երկրի վրա (1996, կարճամ.), Ազատություն (2001):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation