VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ողբ առ Մադիոմ

Կանադա
2004, 63min.

Սց./ռեժ./օպեր./մոնտ./հնչ.` Էրեզ Տե Յանուվ Բարզիլայ:

Սա հազվագյուտ ներթափանց հայացք էª ուղղված տառապանքի օվկիանոսի մի հուսակտուր կղզու, որ կոչվում է Հարավային Սուդան, վկայություն Աֆրիկայի ամենաերկար պատերազմի դժբախտ զոհերից մի քանիսի եւ նրանց օգնության եկած փոքրաթիվ արեւմուտքցիների մասին: Իսրայելի հեռուստատեսության նախկին լրագրող Էրեզ Տե Յանուվ Բարզիլայը 1993-ին եւ 1998-ին կատարած իր այցելությունների ժամանակ սարսափելի իրավիճակի ականատեսն է դարձել:

Բարզիլայ, Էրեզ Տե Յանուվ

Էրեզ Տե Յանուվ Բարզիլայ
Ռեժիսոր, պրոդյուսեր, գրող: 20 տարի շարունակ միջազգային լրագրությունը համատեղել է մարդասիրական գործունեության հետ£ Լրագրողի բացառիկ կարիերայի ընթացքում դարձել է ճնշվածների ձայնը աշխարհի տարբեր մասերում: Երուսաղեմում ստեղծված "Օգնություն` առանց սահմանների" կազմակերպության (AWB) հիմնադիրը եւ տնօրենն է, մի կազմակերպություն, որը 1998-2003 թթ. գործունեություն է ծավալել Բալկաններում եւ Աֆրիկայում:

Ֆիլմոգրաֆիա
Ողբ առ Մադիոմ (2005), "Սյուրռեալ. հայացք մի երկրի, որն այլեւս գոյություն չունի" (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation