VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Պետական խորհրդականը

Ռուսաստան
2005, 125min.

Գեղ. ղեկ./գլխ. պրոդ.` Նիկիտա Միխալկով, ռեժ.` Ֆիլիպ Յանկովսկի, օպեր./նկ.` Վլադիսլավ Օպելյանց, կոմպոզ.` Էնրի Լոլաշվիլի:
Դերերում. Օլեգ Մենշիկով, Նիկիտա Միխալկով, Կոնստանտին Խաբենսկի, Վլադիմիր Մաշկով, Օլեգ Տաբակով, Ֆյոդոր Բոնդարչուկ, Մարիա Միրոնովա, Միխայիլ Եֆրեմով, Էմիլիա Սպիվակ, Օքսանա Ֆանդերա, Ալեքսեյ Գորբունով:

Ֆիլմը նկարահանվել է Բորիս Ակունինի համանուն արկածային վեպի մոտիվներով: Դետեկտիվ հանգույցը ծավալվում է հին Մոսկվայի շքամուտքերի ու ձյունապատ ծառուղիների ֆոնին, ճոխ հյուրասենյակներում եւ մթին նրբանցքներում: Բարձրաստիճան պաշտոնյաներ, բանկիրներ. ահաբեկիչներ, խորհրդավոր գեղեցկուհիներ եւ կողոպտիչներ. այս գործող անձինք 19-րդ դարի վերջի քաղաքական սպանութունների պատմությունը վերածում են դիտարժան հանդիսանքի:

Յանկովսկի, Ֆիլիպ

Ֆիլիպ Յանկովսկի (ծն. 1968 )
1990-ին ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց - ստուդիայի դերասանական ֆակուլտետը, իսկ 1995-ին` կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Առաջին անգամ նկարահանվել է 1973-ին, Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում: Ավելի քան 100 տեսահոլովակի հեղինակ է, աշխատել է գովազդի ասպարեզում: 2002-ին նկարահանել է առաջին ռեժիսորական աշխատանքը` «Շարժման մեջ» ֆիլմը:

Ֆիլմոգրաֆիա
Շարժման մեջ (2002).

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation