VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ստվարաթղթե օրեր

Արգենտինա
2003, 52min.

Սց.` Պաբլո Ռոբլեդո, ռեժ.` Վերոնիկա Սոուտո, օպեր.` Սեսար Տրասար, Վերոնիկա Սոուտո, կոմպոզ.` Մաթ Բի Ռենդոմ, Իգնասիո Տրասար, մոնտ.` Վերոնիկա Սոուտո, Ռոբերտո Ռոդրիգես, Սեսար Տրասար, հնչ.` Իգնասիո Տրասար:

Ֆիլմն ուսումնասիրում է, այսպես կոչված, ՙկարտոներոների՚ կյանքն ու աշխատանքը, որոնք մաքրում են Բուենոս Այրեսի փողոցներն ու աղբակույտերը, որպեսզի ստվարաթուղթ գտնեն` չնչին գնով վաճառելու համար: Ստվերների այս բանակը` ավելի քան հարյուր հազար մարդ, ամեն գիշեր հավաքվում է` ապրուստի խղճուկ միջոց փնտրելով քաղաքի հարուստ թաղամասերում: Մինչ կինոխցիկն ուղեկցում է այս մարդկանց, մենք մուտք են գործում հուսահատությամբ ու արհամարհանքով, անհավասարության հանդեպ անվախ հպարտությամբ լի նրանց աշխարհը:

Սոուտո, Վերոնիկա Կլարա

Վերոնիկա Կլարա Սոուտո (ծն. 1968, Բուենոս Այրես)

Ուսանել է ՙՊրիլիդիանո Պուերրեդոն՚ գեղարվեստի ազգային դպրոցում, ապա` կինեմատոգրաֆիական կրթություն ստացել: 1990-2005 թթ. մասնակցել է մի շարք վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի նկարահանմանը` որպես կինոնկարի տնօրեն, ռեժիսորի ասիստենտ եւ դերակատարների ընտրության ռեժիսոր, աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կառլոս Սորինը, Վալտեր Սալյեսը, Խուան Կամպանելլան եւ Լուիս Պուենսոն:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo USA Embassy The European Cultural Foundation