VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ամպերին սպասելով

Ֆրանսիա / Գերմանիա / Թուրքիա / Հունաստան
2004, 88min.

Սց.` Եշիմ Ուստաօղլու, Պետրոս Մարքարիս, Գիորգոս Անդրեադիս, ռեժ.` Եշիմ Ուստաօղլու, օպեր.` Յացեկ Պետրիցկի, կոմպոզ.` Մայքլ Գալասո, մոնտ.` Տիմո Լիննասալո, Նիկոլա Գաստե, հնչ.` Բեռնդտ ֆոն Բասեւից, պրոդ.` Սեթարե Ֆարսի, Բեհրուզ Հաշեմյան:
Դերերում. Ռուչան Չալիսքուր, Ռիդվան Յաղչի, Իսմայիլ Բայսան, Դիմիտրիս Կամբերիդիս, Ֆերիդե Քարաման, Սունա Սելեն, Օքթար Դուրուքան, Յաննիս Գեորգիադիս, Իրենե Տաչմացիդու, Դամոկլիա Մուստակիդու:

Ձկնորսական գյուղում ապրում է Այշե անունով մի տարեց կին: Քրոջ մահից հետո նա ավելի ու ավելի է մեկուսացել, կտրվել գյուղական համայնքից: Գյուղի տղաներից երկուսը անկեղծ հոգատարությամբ են վերաբերվում Այշեին, մինչդեռ մյուս գյուղացիներին նրա պահվածքը կասկածներ է ներշնչում: Մի օր էլ Թանասիս անունով մի օտարական է հայտնվում: Տղաները համոզված են, որ անծանոթը խորհրդային լրտես է, բայց, ի վերջո, պարզում են, թե վերջինս ինչ կապ ունի Այշեի հետ:

Ուստաօղլու, Եշիմ

Եշիմ Ուստաօղլու (ծն. 1960, Սարիղամիշ)
Ստամբուլի Յիլդիզ համալսարանում ճարտարապետություն ուսանելուց հետո նախ աշխատել է որպես ճարտարապետ, ապա` զբաղվել կինոլրագրությամբ, ինչպես նաեւ` տեսաարվեստ դասավանդել: Միջազգային ասպարեզում աչքի է ընկել «Ուղեւորություն դեպի Արեւը» ֆիլմով, որը 1999-ին «Երկնագույն հրեշտակ» մրցանակի է արժանացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմոգրաֆիա
Որսալ պահը (1984, կ/մ.), Մանյաֆանտանյա (1987, կ/մ.), Զուգերգ (1990 կ/մ), Հյուրանոց ( 1992, կ/մ), Հետք (1994), Ուղեւորություն դեպի Արեւը (1998), Կյանքը նրանց ուսերին (2004, կ/մ):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The Club The European Cultural Foundation