VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հարս փախցնեու սովորույթը Ղրղզստանում

Կանադա / Ղրղզստան
2004, 52min.

Ռեժ./օպեր/`հնչ. /պրոդ.` Պետր Լոմ, կոմպոզ.` Ռոզա Ամանովա, մոնտ.` Պետր Լոմ, Անատոլի Սիվոխա:

Աղջիկ փախցնելը ամուսնության սովորական ձեւ է Ղրղզստանումª միջինասիական նախկին խորհրդային հանրապետություններից մեկում: Թեեւ ավանդույթը հին է, անկախության օրոք ավելի լայն տարածում է գտել. աճող աղքատության պատճառով շատերն են ընտրում այդ ճանապարհը, որովհետեւ ի վիճակի չեն վճարելու հարսնացուի բարձր գլխագինը, որը պահանջում է աղջկա ընտանիքը:

Մրցանակներ
2-րդ մրցանակ, Քիշ կղզու վավերագրական ֆիլմերի փառատոն, Իրան, Ժյուրիի հատուկ մրցանակ, Զագրեբի վավերագրական ֆիլմերի փառատոն:

Լոմ, Պետր

Պետր Լոմ (ծն. 1968, Պրահա)
Հասակ է առել Կանադայում, քաղփիլիսոփայություն ուսանել Հարվարդի համալսարանում, որն ավարտել է 1997: Դասավանդել է մի շարք եվրոպական համալսարաններում, մի ձանձրալի գիտական աշխատություն գրել` սկեպտիցիզմի մասին և չեխական փիլիսոփայության մի գեղեցիկ գիրք թարգմանել: 2004-ին հրաժարվել է համալսարանական կարիերայից` լիովին վավերագրական կինոյին նվիրվելու համար:

Ֆիլմոգրաֆիա
Հարս փախցնելու սովորույթը Ղրղզստանում (2004), Լարի վրա (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation